Սարիկ Անդրեասյանի 13-ամյա որդին շտապ տեղափոխվել է վիրшհшտшրան. մանրամասներ (լուսանկար) ԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունը Կոլումբիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է Բժիշկը զգուշացրել է լողափում ձմերուկ և սեխ ուտելու վտանգների մասին Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Բոլոր ժամանակներում և իրավիճակներում` պատերազմներ, համաճարակներ, պատահարներ, դուք եղել եք առաջին շարքերում. Արմեն Չարչյանի ուղերձը բուժաշխատողների օրվա առթիվ ԱՄՆ-ն և Կատարը սկսել են Իրանի ակտիվների ապասառեցման նախապատրաստությունները Զինվորների փոխարեն՝ ռոբոտներ. Ուկրաինան փոխում է ռազմաճակատի լոգիստիկան Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունները կտևեն մեկ օր․ Իրանի ԱԳՆ OneTwoTrip for Business. Դեպի Հայաստան ռուսների գործուղումների պահանջարկը աճել է 27%-ով 

Տնտեսական լարվածությունն ավելի է խորացնում արտագաղթի տեմպերը․ մեր թիմը մշակում է զարգացման ծրագրեր․ Արտակ Թովմասյան

Քաղաքական

Հետպատերազմյան խնդիրների, երկրի առջև ծառացած մարտահրավերների, ներքաղաքական և տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին NEWS.am-ը զրուցել է «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանի հետ։

Պարո՛ն Թովմասյան, Հայաստանը դեռ չի հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամն ու պատերազմի հետևանքերը։ Բացի այդ, երկիրը գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ։ Իսկ ինչպիսի՞ն է երկրում տնտեսական դրությունն այսօր։

Հայաստանի իշխանությունները ոչ միայն չկարողացան կանխել պատերազմը, այլ նաև այսօր չեն կարողանում «չպարտվել նույնիսկ խաղաղությանը»՝ շարունակելով տանուլ տալ բոլոր ոլորտներում։ Վարչապետն անգամ այլևս հույս չի կապում իր թիմի արդյունավետ կառավարման կամ ներդրումների հետ և տնտեսության աշխուժությունը պայմանավորում է արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած գումարներով։ Այս միտքն արտահայտել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, օրերս վաճառողուհու հետ զրույցի ժամանակ։

Մենք այսօր ունենք երկու կարևոր գերխնդիր՝ անվտանգություն և տնտեսություն, և, փաստորեն, երկու դեպքում էլ մենք լրջագույն խնդիրներ ունենք։ Անդրադառնալով տնտեսական հարցերին՝ կարող եմ ասել, որ 2020 թվականի արդյունքներով՝ ունենք 7,5% տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում: Անկում է գրանցվել անգամ արդյունաբերության ոլորտում, որտեղ վերջին տարիներին մշտապես արձանագրվել է բարձր տնտեսական աճ։ Ծառայությունների ոլորտը (առանց առևտրի) նվազել է 14,7%-ով, արտահանումը` շուրջ 4%-ով, ներմուծումը նվազել է շուրջ 18%-ով, ինչը այս պարագայում կարող է փաստել նաև բնակչության եկամուտների և կենսամակարդակի նվազման մասին:

Եթե նկատել եք, թանկացումներ կան շուկայում։ Նույնիսկ ծիծաղելի է, որ ընդդիմադիր Փաշինյանը երբ ԱԺ-ում ծաղրանքով էր խոսում սխտորի գնից («Խոզի միս չկա, սխտոր կերեք, գիտեք՝ ինչ օգտակար է»), այսօր վարչապետ Փաշինյանի օրոք անգամ սխտորն է թանկացել։ Իմ կարծիքով՝ այս գնաճը պայմանավորված է նախ վերջին շրջանում դրամի շուրջ 7-8%-ով արժեզրկմամբ, սպառման անկմամբ, ձևավորված բացասական սպասումներով, և եթե նայենք ամենամեծ գնաճ արձանագրած ապրանքատեսակների անվանացանկը (շաքարավազ, ձեթ, բուսական յուղ), ապա կտեսնենք, որ, չնայած կառավարության հավաստիացումներին, այնուամենայնիվ, խնդիրներ կարող են լինել նաև տնտեսական մրցակցության հետ կապված՝ հաշվի առնելով վերոնշյալ ապրանքների շուկաների կենտրոնացումը:

Պարո՛ն Թովմասյան, անդրադառնալով պետական պարտքին և եվրոբոնդի թողարկմանը, արդյոք Դուք ռիսկ տեսնո՞ւմ եք։ Վերջերս Փաշինյանին մտերիմ գործարար Խաչատուր Սուքիասյանը կարծիք հայտնեց, որ 750 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկումը դրական երևույթ է։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

Պետական պարտքն, այս տարվա արդյունքներով, կհասնի աստղաբաշխական` շուրջ 9 մլրդ դոլարի, այսինքն՝ ՀՆԱ 70%-ի: Զարգացող երկրներում 70%-ից բարձր պարտք-ՀՆԱ ցուցանիշը համարվում է բարձր ռիսկայնության: Համեմատության համար նկատենք, որ ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) 31.03.2008թ. կազմել է շուրջ 1,83 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 30.04.2018թ.` շուրջ 6,87 մլրդ ԱՄՆ դոլար:

Կառավարությունն օրերս թողարկել է մոտ 750 մլն դոլարի եվրոբոնդեր` շուրջ 3,8% տոկոսադրույքով, որը ևս ռիսկեր է պարունակում։ Կառավարության պատասխանատուները և որոշ մասնագետներ հպարտությամբ նշում են, որ տոկոսադրույքը ընդամենը 3,8% է, և դա վստահության նշան է, սակայն մոռանում են ասել, որ միջազգային շուկայում ձևավորված լիբոր տոկոսադրույքը, 29.01.2021թ. դրությամբ, կազմել է ընդամենը 0,12-0,3% (LIBOR USD) և -0,5% (LIBOR EUR)՝ համապատասխանաբար: Այսինքն՝ մեզ այնքան են վստահում, որ տոկոսադրույքը մի քանի տասնյակ անգամ ավելի բարձր է, քան միջազգային շուկայում ձևավորված միջինը: Հիշեցնեմ նաև, որ 2009թ. ՌԴ-ից Լիբոր+3 %-ով վերցված 500 մլն դոլարի վարկը ներկայիս իշխանության ներկայացուցիչները համարում էին խայտառակություն: Կարելի է ենթադրել նաև, որ գումարը գնալու է բյուջեի ընթացիկ ծախսերի ծածկմանը, սակայն եվրոբոնդերի նման պարտքային գործիքները պետք է կիրառվեն հիմնականում ծրագրեր իրականացնելու համար:

Այս ամենով հանդերձ՝ 5,3% աճ է գրանցվել պետական հատվածի աշխատավարձերում: Այսինքն՝ տնտեսությունը խորը անկման մեջ է․ բոլոր ցուցանիշները նվազում են, իսկ դրա պատասխանատու պետական ապարատի աշխատավարձերը աճում են, և պարգևավճարներ են ստանում։

Պարո՛ն Թովմասյան, մենք խոսում ենք թանկացումներից, տնտեսական վատ ցուցանիշներից, պետական պարտքի ավելացումից և, միաժամանակ, հանգում ենք ցավալի իրողության․ մարդիկ արտագաղթում են, ըստ ամենայնի, տարբեր պատճառներով. փախստականի հիմքով Եվրոպայում կացության իրավունք կարող են ստանալ, կամ պարզապես ապագա չեն տեսնում Հայաստանում։ Ի՞նչ պետք է անել՝ կանխելու արտագաղթը:

Արտագաղթը նոր չէ, սակայն ավելի վտանգավոր դինամիկա կարող է ստանալ։ Օրինակ, ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալների, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի մոտ 82 հազար քաղաքացի ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն, ընդ որում՝ ավելի քան 30 հազարը՝ նախորդ տարի, ինչը բավականին խոսուն փաստ է։ Այս առումով՝ իշխանության մոտ բացակայում է այն գիտակցումը, որ իրավիճակը կրիտիկական է։ Ինչ խոսք, պատերազմից հետո տնտեսական լարվածությունն ավելի է խորացնում արտագաղթի տեմպերը, քանի որ այսօր պետական ապարատը կաթվածահար վիճակում է։

Ուտոպիա չհամարեք իմ ասածը, սակայն ՀՀ քաղաքացուն Հայաստանում պահելու համար պետք է հաշվի նստել բիզնեսի հետ։ Պետությունն ու բիզնեսն այսօր իրար համահունչ չեն քայլում։ Մենք օրենսդրության մեջ լրջագույն խնդիրներ ունենք լուծելու, նույնը՝ հարկային համակարգում և վարչարարության մեջ։ Մասնագիտական ու պրոֆեսիոնալ թիմերը պետք է նոր մեխանիզմներ մշակեն։ Այն մոտեցումները, որոնք հիմա առկա են, չեն բավարարում ներկա պահանջներին։ Մեր պետական մոտեցումը հնացած ու կնճռոտ է։ Այն վերանայել է պետք։

Ես կարծում եմ, որ պետք է հիմնական ուշադրությունը կենտրոնացնենք ներդրումների ներգրավման վրա, պարզեցնենք բոլոր բիզնես-գործընթացները, գործող արտոնությունները վերաիմաստավորենք և դարձնենք ավտոմատ ռեժիմի՝ առանց որևիցե բյուրոկրատական քաշքշուկների և պետական մարմինների այցերի: Պետք է ակտիվացնենք ներդրումների ներգրավման կառույցները և, ամենակարևորը, սերտորեն աշխատենք սփյուռքի հետ: Ես քաջատեղյակ եմ սփյուռքի անցուդարձին և լավ գիտեմ, թե ինչպես պետք է շահագրգռել մեր հայրենակիցներին: Սակայն այսօր այս իշխանությունները խնդիրներ ունեն նաև սփյուռքի հետ հարաբերություններում։ Նրանք այլևս չեն վայելում սփյուռքի աջակցությունը, ինչը պարզ կլինի առաջիկայում կազմակերպվելիք համահայկական մարաթոնի ժամանակ։ Պետք է վերջապես լուծել նաև տնտեսական իրական ազատ մրցակցության հարցը։ Վերոնշյալ խնդիրները ցույց են տալիս, որ այդ ասպարեզում անելիք կա: Շատ կարևոր է նաև, որ ներդրողներին պետությունը անվտանգության երաշխիքներ տրամադրի, քանի որ պատերազմից հետո շատ ներդրողներ առերեսվեցին գույքի և բիզնեսի կորստի հետ` պետության կողմից զրոյական պատասխանատվության պարագայում:

Պարո՛ն Թովմասյան, այս կառավարությունը կկարողանա՞ կառավարել «հետպատերազմյան Հայաստանը», կամ Ձեր մատնանշած փոփոխությունների իրականացման կամքը Դուք տեսնո՞ւմ եք։

Ես դեռևս նախորդ տարի իմ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եմ, որ այս իշխանությունն ունի պրոֆեսիոնալ թիմի խնդիր, և նորեկները պարզապես չեն հասկանում՝ ինչպես ճիշտ իրականացնել ծրագրերը։ Այսօր արդեն այս կառավարության հետ, իմ կարծիքով, որևէ դրական տեղաշարժ ակնկալել հնարավոր չէ։ Նրանք մսխել են իրենց տրված ժամանակն ու վստահությունը։ Եթե ինձ հարցնեիք, թե ովքեր են ունակ, և ինչ գործիքներով է հնարավոր դուրս գալ այս վիճակից, ես կարող եմ ասել՝ առաջին հերթին համահայկական ներուժի համախմբման միջոցով՝ մարդկանց, որոնք հաջողության են հասել յուրաքանչյուրն իր ոլորտում՝ Հայաստանի ներսում և սփյուռքում, տիրապետում են ֆինանսական միջոցների և կապերի, և, ամենակարևորը, շահագրգռված են Հայաստանի կայունությամբ, հզորացմամբ։ Այս ամենին կարող ենք հասնել պրոֆեսիոնալների կառավարման շնորհիվ։

Դուք այսօր հայտ եք ներկայացրել՝ մտնելու քաղաքականություն։ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման իդեալական տարբերակներից եք խոսում։ Ձեր քաղաքական թիմը ունա՞կ է Ձեր նշած իդելական տարբերակները կյանքի կոչելու։

Իհարկե, Հայաստանի պես փոքր երկիրը բարդ չէ կառավարելը և ոտքի կանգնեցնելը․ դրա համար պետք է կամք և պրոֆեսիոնալիզմ։ Հայ ազգը պետք է ուժ գտնի իր մեջ ու մնա հայրենիքում, աշխատի ու ստեղծագործի Հայաստանում, և միասին տարբերակներ գտնենք՝ միահամուռ ուժերով ոտքի կանգնեցնելու մեր հայրենիքը։

Այս պահին էլ մեր կողմից մշակվում են առանձին ոլորտների զարգացման ծրագրեր, որոնք շուտով առավել մանրամասն կներկայացնենք: Հատուկ ուշադրություն է դարձվելու նաև առողջապահությանը և գիտության-կրթության զարգացմանը: Պետք է վերջապես աշխատի գիտություն-կրթություն-տնտեսություն կապը: Մեծ հաշվով, վերոնշյալը միտված է լինելու նաև ամուր բանակ և անվտանգություն ունենալուն, այսինքն՝ տնտեսության զարգացումը պետք է ներդաշնակեցվի բանակի զարգացմանը, ստեղծվի, այսպես կոչված, «ռազմական տնտեսություն», որը հաջողությամբ կիրառվել է մի շարք երկրներում:

Ես իմ առաջ նպատակ եմ դրել ստեղծելու համապատասխան միջավայր, որպեսզի մեր ազգը համոզվի՝ հնարավո՛ր է մեր հայրենիքում աշխատել ու ապրել արժանապատիվ կյանքով։ Իսկ մեր անելիքն այն է, որ պետք է ստեղծենք հուսալիություն, կայունություն ու զարգացող պետություն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սարիկ Անդրեասյանի 13-ամյա որդին շտապ տեղափոխվել է վիրшհшտшրան. մանրամասներ (լուսանկար) ԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունը Կոլումբիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է Բժիշկը զգուշացրել է լողափում ձմերուկ և սեխ ուտելու վտանգների մասին Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Բոլոր ժամանակներում և իրավիճակներում` պատերազմներ, համաճարակներ, պատահարներ, դուք եղել եք առաջին շարքերում. Արմեն Չարչյանի ուղերձը բուժաշխատողների օրվա առթիվԱՄՆ-ն և Կատարը սկսել են Իրանի ակտիվների ապասառեցման նախապատրաստությունները Զինվորների փոխարեն՝ ռոբոտներ. Ուկրաինան փոխում է ռազմաճակատի լոգիստիկան Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունները կտևեն մեկ օր․ Իրանի ԱԳՆ OneTwoTrip for Business. Դեպի Հայաստան ռուսների գործուղումների պահանջարկը աճել է 27%-ով Ուկրաինայի նախկին նախագահներն իրենց պահել են նացիստների պես. Մեդվեդև Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով Տուվայում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա Ղրիմում բենզինի վաճառքը ամբողջությամբ դադարեցվել է ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Թբիլիսիում հավկիթի և ավելի մեծ չափի կարկուտ է տեղացել Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars 5 քաղաքացի Քարերի սիմֆոնիայի մոտ անցել էին գետը և չէին կարողանում ինքնուրույն վերադառնալ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Պատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հոգևոր վերականգնման այց է. Բգրատ սրբազանը 1 տարի կալանքից հետո առաջին անգամ այցելեց Մայր տաճար (տեսանյութ) Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 21-ինՈւնդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Խամենեիի խորհրդական․ Այժմ ԱՄՆ-ն հուսահատությունից պնդում է բանակցությունների անհրաժեշտությունը Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծումը մայիսին հասել է պատմական առավելագույնի Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել (լուսանկարներ) Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկար ժամանակ ջուր չի լինելուՈւկրաինական դրոնները գիշերը հարձակվել են Կերչի թերակղզու վրա. Կան զոհեր և վիրավորներԲաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Քիր Սթարմերը հունիսի 22-ին կարող է հայտարարել հրաժարականի մասին. The Observer Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո Նոր BMW i3-ի ընթացքի պաշարը՝ ավելի քան 900 կիլոմետր, 10 րոպեում՝ 400 կիլոմետր լիցքավորում Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը. Անահիտ Ավանեսյան Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր «Մերցը պետք է հեռանա». Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել Թրամփ․ Հորմուզի նեղուցում առնվազն 60 օր մաքսատուրքեր չեն լինի Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են Այսօր ամառային արևադարձ է․ ցերեկվա տևողությունը կլինի 15 ժամ 2 րոպեՉիլիական «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբի գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Գագոն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ սրտի կաթվшծ է ստացել
Ամենադիտված