Թուրքիան հրթիռ կարձակի դեպի Լուսին․ Trend
Համաշխարհային ՄամուլԹուրքիան նախատեսում է մինչև 2023 թվականը հրթիռ արձակել տիեզերք Լուսին հասնելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով, լուսնի վրա վայրէջքը պետք է իրականացվի Թուրքիայի 100-ամյակի կապակցությամբ, որը նշվելու է 2023 թվականի վերջին: «Հավատում եմ, որ թուրք ինժեներները կկատարեն իրենց առաքելությունը», - ասել է Թուրքիայի ղեկավարը: Բացի այդ, Էրդողանն ասել է, որ Անկարան մտադիր է ստեղծել «միջազգային մասնակցությամբ տիեզերագնացություն», որպեսզի Թուրքիան մուտք ունենա «տիեզերական տարածք»:
2018 թվականի մայիսի վերջին ադրբեջանական Trend գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի նախարարների կաբինետի աղբյուրը, հայտնել էր, որ 2023 թվականից հետո Թուրքիան նախատեսում է գործարկել տիեզերագնացների իր ուսումնական ծրագիրը: Անկարան մտադիր է շուրջ 6 միլիարդ դոլար ծախսել այս նախագծի վրա: Սա Թուրքիայի ժամանակակից պատմության ամենամեծ և հավակնոտ նախագծերից մեկն է: