Չիլիում բժշկական կենտրոնից գողացել են կորոնավիրուսի պատվաստանյութը
Համաշխարհային ՄամուլՉիլիի դատախազությունը հետաքննում է կորոնավիրուսի պատվաստանյութերի գողությունը, որը հայտնաբերվել էր նախորդ գիշերը՝ ուշ երեկոյան, հայտնում է BioBIoChile ռադիոն: Խոսքը Չինաստանում Sinovac-ի կողմից պատրաստված 40 պատվաստանյութերի մասին է: Դրանք առևանգվել են երկրի կենտրոնական մասում գտնվող Կուրիկո քաղաքի բժշկական կենտրոնից:
Չիլիում ներկայումս ընթանում են COVID-19 զանգվածային պատվաստումներ: Դեղը նախատեսված է տարեցների և բժիշկների համար: Դատախազության կողմից հետաքննությանը զուգահեռ՝ տեղական իշխանությունների մակարդակով սկսվել է վարչական և ներքին հետաքննություն: