Յուրգեն Կլոպը չի կարողանա մասնակցել մոր հուղարկավորությանը՝ կորոնավիրուսի պատճառով
Սպորտ
81 տարեկան հասակում կյանքից հեռացել է Էլիզաբեթ Կլոպը՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մայրը, հաղորդում է Schwarzwaelder Bote-ն:
Կլոպը, որն ընտանիքի հետ ապրում է Անգլիայում, չի կարողանա մասնակցել մոր հուղարկավորությանը՝ պայմանավորված կորոնավիրուսի «բրիտանական» շտամի պատճառով Մեծ Բրիտանիայից Գերմանիա մուտք գործելու սահմանափակումներով:
«Այն փաստը, որ ես չեմ կարող մասնակցել հուղարկավորությանը, կապված է այս սարսափելի ժամանակների հետ: Հենց հանգամանքները թույլ տան, մենք ոգեկոչման արարողություն ենք անցկացնելու», - ասել է Յուրգեն Կլոպը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան