Կասիլյասի կինը կրկին հոսպիտալացվել է
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի կինը՝ իսպանացի լրագրող Սառա Կարբոներոն, որի մոտ բժիշկները քաղցկեղ են ախտորոշել, կրկին հոսպիտալացվել է, հաղորդում է El Periodico-ն:
2019 թվականին բժիշկները Կասիլյասի կնոջ մոտ ախտորոշեցին ձվարանների քաղցկեղ: Դրանից հետո Կարբոներոն վիրահատվեց:
Աղբյուրի համաձայն՝ փետրվարի սկզբին «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի կինը կրկին հոսպիտալացվել էր Մադրիդի կլինիկաներից մեկը, որտեղ հաջողությամբ հաղթահարել էր երկրորդ վիրահատությունը: Այս պահին Կարբոներոն գտնվում է բժշկական հաստատությունում:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել