Մոսկվան պատրաստ է խզելու հարաբերությունները Եվրամիության հետ․ Լավրով
Համաշխարհային ՄամուլՄոսկվան պատրաստ է խզելու հարաբերությունները Եվրամիության հետ, եթե նրա կողմից լինեն պատժամիջոցներ, որոնք ռիսկեր են ստեղծում տնտեսության զգայուն ոլորտների համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք պատրաստ ենք խզելու հարաբերությունները ԵՄ հետ։ Եթե ևս մեկ անգամ, ինչպես դա արդեն եղել է նախկինում, Եմ֊ն որոշ ոլորտներում պատժամիջոցներ սահմանի, որոնք ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում ՝ առավել զգայուն ոլորտներում, մենք կխզենք մեր հարաբերությունները նրա հետ: Մենք չենք ցանկանում մեկուսանալ համաշխարհային կյանքից, բայց պետք է պատրաստ լինել դրան: Եթե խաղաղություն ես ցանկանում, պատրաստվիր պատերազմի», - ասել է Լավրովը YouTube-ի Solovyov Live ալիքում: