FIGC-ն ուսումնասիրում է Անտոնիո Կոնտեի և Անդրեա Ագնելիի միջադեպը
Սպորտ
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) դատախազ Ջուզեպպե Քվայնը հետաքննություն է սկսել «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի և «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Ագնելիի միջև միջադեպի կապակցությամբ, հաղորդում է Calciomercato-ն: Երեքշաբթի օրը «Յուվենտուսը» Իտալիայի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակչի երկրորդ խաղում 0-0 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ինտերի» հետ և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ: Վերջին սուլիչից հետո Ագնելիին ֆիքսեցին տեսախցիկները, երբ գոռում էր Կոնտեի հասցեին. «Ծիծաղիր, լռիր, Ֆրիկ»: Ի պատասխան՝ «Ինտերի» գլխավոր մարզիչը Ագնելիին ցույց տվեց անպարկեշտ ժեստ: 2011-2014 թվականներին Կոնտեն աշխատում էր Ագնելիի հետ՝ «Յուվենտուսում»։ Մարզիչը «բյանկոներիներին» հասցրեց երեք ազգային տիտղոսի:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել