Հայաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Ադրբեջանում
ԱդրբեջանՀայաստանի տարածքում՝ Հեյդարաբադ կայանից 44 կմ հյուսիս, տեղի է ունեցել երկրաշարժ, հայտնում է Trend-ը` վկայակոչելով Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությանը:
5.2 բալ մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 15:29-ին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկու կիլոմետր խորության վրա:
Նշվում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ու Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում երկրաշարժը զգացվել է 3–4 բալ ուժգնությամբ: