Շիրակի մարզում 65-ամյա վարորդը Mercedes Vito-ով բախվել է քարերին և հայտնվել դաշտում. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Փետրվարի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 09:40-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 65-ամյա Քերոբ Վ.-ն՝ իր վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87 կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 74-ամյա Անահիտ Վ.-ն և 27-ամյա Վերգուշ Բ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել