Գվինեայում Էբոլայի համաճարակ է բռնկվել
Համաշխարհային ՄամուլԳվինեայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Գուեկե պրեֆեկտուրայում Էբոլա համաճարակի բռնկման մասին: Իշխանությունների տվյալներով՝ Գվինեայում 2016 թվականից ի վեր առաջին անգամ հիվանդության չորս մահվան դեպքեր է գրանցվել: «Հաշվի առնելով այս իրավիճակը՝ Գվինեայի կառավարությունը հայտարարում է Էբոլա վիրուսի հիվանդության համաճարակ Գուեկե պրեֆեկտուրայում», - Twitter֊ի իր էջում հայտնում է վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը: Իշխանությունները խորհուրդ են տվել մեկուսացնել յուրաքանչյուրին, ում մոտ կասկածվում է Էբոլա վիրուսի առկայություն։
Էբոլան սուր վիրուսային վարակ է, որը ազդում է մարդկանց և կենդանիների որոշ տեսակների վրա: Էբոլա համաճարակը բռնկվել է 2015 թվականին՝ Արևմտյան Աֆրիկայում, և հիմնականում տուժել է երեք երկիր՝ Գվինեա, Սիեռա-Լեոնե և Լիբերիա: