Բիլ Գեյթսի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Ժամանց
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ավագ դուստրը՝ Ջենիֆերը, պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, որից հետո կատակել է «դավադրության տեսությունների» մասին: «Դժբախտաբար, պատվաստանյութի միջոցով իմ հանճարեղ հայրը չի տեղավորվել ուղեղումս, եթե, իհարկե, նա այդպիսի ուժ ունի»: - գրել է նա Instagram-ի իր էջում: Աղջիկը բացատրել է, որ պատվաստվելու հնարավորություն է ունեցել, քանի որ ուսանում է Սինայի լեռան բժշկական կենտրոնի Իկանի բժշկական դպրոցում և առաջնահերթ խմբում է:
Կորոնավիրուսային համաճարակի սկզբից սոցիալական ցանցերում և առցանց լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում Գեյթսի՝ հիվանդության բռնկման ու տարածման մեջ ենթադրյալ մասնակցության մասին: Որոշ գործակալություններ գրում են, որ Գեյթսը ցանկանում է բնակչությանը պատվաստելով՝ միկրոչիպավորել՝ գլոբալ վերահսկողության համար: Գեյթսն ինքը, իր հերթին, ընդգծել է, որ վիրուսի տարածման մեջ իր մասնակցության շուրջ դավադրության տեսությունները չափազանց հիմար են՝ դրան լուրջ արձագանքելու համար:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել