Ինձ համար անհասկանալի է, թե ինչու 44 օրերի ընթացքում այս իշխանությունները չճանաչեցին ԼՂ անկախությունը. Սարգսյան
Քաղաքական
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու 44 օրերի ընթացքում այս իշխանությունները չճանաչեցին ԼՂ անկախությունը: Պարտավոր էին անել: Եթե համանախագահները, միջազգային հանրությունը համարում էր, որ բանակցային պրոցեսում ԼՂ-ի ճանաչումը ՀՀ-ի կողմից կլիներ բանակցությունները տանել փակուղի ու որպես արդյունք ունենալ ռազմական գործողություններ, ռազմական գործողություններ արդեն եղել էին, ի՞նչն էր խանգարում»,-այս մասին «Արմնյուզ»-ի եթերում հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ ինքը դա անելու էր, եթե պատերազմը երկար տևեր:
Անդրադառնալով Փաշինյանի ու նրա թիմակիցների հայտարարություններին, թե նախկին իշխանությունները Սյունիքի սահմաններից այն կողմ նշել են Ադրբեջանի Հանրապետություն, ոչ թե Արցախի Հանրապետություն` Սարգսյանն ասաց, որ դա չէին կարող այդպես պաշտոնական անել, քանի որ դա կնշանակեր, որ Հայաստանը մասնակիորեն ճանաչում է Արցախի անկախությունը, ինչն էլ կխանգարեր բանակցություններին:


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի