Թուրքերենը պետք է դառնա միջազգային լեզու․ Էրդողան
Համաշխարհային ՄամուլԹուրքերենը պետք է դառնա միջազգային հաղորդակցության համաշխարհային լեզուներից մեկը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառման ժամանակ: «Յունուս Էմրեի մահվան 700-րդ տարելիցի կապակցությամբ մենք հայտարարում ենք քարոզարշավ՝ «Թուրքերենը համաշխարհային լեզու է» խորագրով։ Ցավով կցանկանայի նշել, որ մեր լեզուն մարում է: Ցավոք, օտար լեզուների ընդգծվող կարևորությունը ստվերում է թուրքերենը։ Մայր հայրենիքը նախ պաշտպանվում է իր լեզվով, ապա` բանակով: Այդ պատճառով մենք պետք է պահպանենք մեր թուրքերենը։ Քանի դեռ մեր լեզուն կորցնում է իր ազդեցությունը, մենք չենք կարող կանխել մեր քաղաքակրթության քաղաքական և մշակութային սահմանների սահմանափակումը քարտեզների վրա», - ասել է Էրդողանը: