Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 11 վիրավոր Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել Այսօր հոսանքազրկումներ են սպասվում մի շարք հասցեներում Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր Goal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահաս Հունիսի 22-28-ի շաբաթվա ընթացքում երեք կենդանակերպի նշանների կյանքը զգալիորեն կփոխվի Մեկնարկել է մեծահասակների առաջնությունը՝ 50+ և 65+ տարիքային խմբերով Իսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրել Reuters. Էրդողանը կարգադրել է վերսկսել ուղղափառ աստվածաբանական դպրոցի բացման շուրջ բանակցությունները Նավթի արտահոսք Կասպից ծովի ադրբեջանական հատվածում 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները 

Սերժ Սարգսյանը ճշմարտությունն է ասում. իշխանությունն ամեն ինչ արել է, որ պատերազմ լինի. Սեյրան Օհանյան Aysor.am

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը հարցազրույց է տվել Aysor.am-ին։

- Պարոն Օհանյան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հայտարարեց, թե Շուշիի պաշտպանությունը թողնվել էր Սեյրան Օհանյանի վրա «ուրիշ բանի համար»։ Ասաց՝ Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի «ջեբը»: Կիսո՞ւմ եք նախագահի այս տեսակետն ու, ընդհանրապես, ի՞նչ կատարվեց Շուշիում։

- Լսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ ևս մեկ անգամ ուզում եմ կարևորել այն բոլոր արժեքները, որ կերտվել են այս 30 տարիների ընթացքում ու բոլոր այն մարդկանց, այն մեծ թիմը, որոնք համախմբված են եղել ՀՀ երեք նախագահների, Արցախի Հանրապետության նախագահների շուրջ։ ՀՀ երրորդ նախագահը կիսում է բոլորի մտահոգությունները, ինքն անցել է այս ամբողջ ճանապարհով ու ունի այդ հնարավորությունները ու նաև պարտավոր է մեր հանրությանը ներկայացնել այնքանով, որքանով որ հնարավոր է։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը խոսեց ոչ միայն մտահոգությունների, այլ նաև՝ մտավախությունների մասին, որոնք արտահայտվում էին և բանակցային գործընթացում ձախողումների, և պետական կառավարման ընթացքում ունեցած թերությունների ու բանակաշինության, ընդհանուր առմամբ, նաև այս վերջին պատերազմի, որոնց մաս է կազմում նաև Շուշիի շուրջ գոյություն ունեցող առեղծվածը։

Ես շնորհակալություն եմ հայտնում ՀՀ երրորդ նախագահին ճշմարտությունը մեր հանրությանը ներկայացնելու համար, մի ճշմարտություն, որը հանրության մեծամասնությունը կիսում է։

Ինչ վերաբերում է Շուշիին, Շուշիում ես եղել եմ 44 օրվա ընթացքում մի քանի անգամ տարբեր հարցերով՝ կամավոր կերպով, բայց մի քանի օրով եղել եմ արդեն նոյեմբերի սկզբներին, ընդ որում, նոյեմբերի սկզբներին՝ Արցախի Հանրապետության նախագահի խնդրանքով։ Այնտեղից ես դուրս եմ եկել նոյեմբերի 6-ի առավոտյան՝ 5։30։ Ես կիսում եմ այն մտահոգությունը, որ ունի երրորդ նախագահը։ Նա տիրապետում է ավելի մեծ ինֆորմացիայի ու, կարծում եմ, նա ճշմարտությունն է ասում, մնացածը, թե ինչ մութ պահեր կան Շուշիի հանձնման հետ կապված, կարծում եմ, երբ որ ստեղծվի քննիչ հանձնաժողովը, ապա ի հայտ կբերի բոլոր խնդիրները՝ Շուշին հանձնվե՞լ է, դավադիր գործողությո՞ւն է եղել, թե՞ մարտական գործողությունների ընթացքում է ամենը եղել։

- Ըստ Սերժ Սարգսյանի՝ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ։ Այս մասով դուք ի՞նչ տեղեկության եք տիրապետում։

- «Իսկանդերի» կիրառման մասին ես, ինչպես բոլորը, լսել եմ լրատվությունից, մնացածի մասին տեղեկություն չունեմ։

- Սերժ Սարգսյանը խոսեց նաև Զինված ուժերի զարգացման պլանից՝ նշելով, թե նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, սակայն նոր իշխանությունը փոխեց պլանը։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է իշխանությունը գնացել այդ քայլին, ինչո՞ւ է փոխվել պլանը, երբ անընդհատ խոսվում է, թե Հայաստանն ԱԹՍ-ների կարիք, միանշանակ, ունի։

 Նախագահը բացարձակ ճշմարտությունն է ասում, ես միայն կարող եմ հավելել, որ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ զինված ուժերի 2016-2020 թվականների պլաններում էլ մենք արագ փոփոխություններ ենք մտցրել և բավականին մեծ քանակությամբ ոչ միայն անօդաչու թռչող սարք, այլ նաև և օդուժի, և հակաօդային պաշտպանության, և ռադիոէլեկտրոնային պայքարին վերաբերող միջոցներ պետք է գնվեին։ Այնուհետև նաև 2018-2024 թվականների նոր պլան էր կազմվել, դա, արդեն, իմ ժամանակ չի եղել։ Քանի որ նախագահն ասում է, նշանակում է՝ ինքը ճշմարտությունն է ասում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 11 վիրավորՋերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազելԱյսօր հոսանքազրկումներ են սպասվում մի շարք հասցեներումԴեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցերGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահաս Հունիսի 22-28-ի շաբաթվա ընթացքում երեք կենդանակերպի նշանների կյանքը զգալիորեն կփոխվի Մեկնարկել է մեծահասակների առաջնությունը՝ 50+ և 65+ տարիքային խմբերով Իսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրել Reuters. Էրդողանը կարգադրել է վերսկսել ուղղափառ աստվածաբանական դպրոցի բացման շուրջ բանակցությունները Նավթի արտահոսք Կասպից ծովի ադրբեջանական հատվածում 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները Գերմանիայում կայծակի հարվածից 9 մարդ է տուժելԱվելի քան 2,2 միլիոն ուսանող և աննախադեպ ստուգումներ․ Հնդկաստանում անցկացվում է աշխարհի խոշորագույն քննություններից մեկը Հանրային ռադիոյի նախկին տնօրենի հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն․ ևս մոտ 1800 հաստատություն կփոխի աշխատանքի գրաֆիկը Դավիթ Չալոյանը դարձել է Եվրոպայի Գրան Պրիի մեդալակիր Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը ժամանել է Կոսովո, որտեղ կմասնակցի 2026 թվականի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը Լամին Յամալը դժգոհ է լրագրողների աշխատանքից ԱԱ-2026-ում Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն «Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում Շոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. Թրամփ Լույսը վառի´ր. Կես կատակ, կես լուրջ (տեսանյութ)Բժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասին Համաձայնություն է ձեռք բերվել Իրանի միջուկային պաշարների հարստացման մակարդակը նվազեցնելու շուրջ. Պակիստանի արտգործնախարար Ուկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ». Տաթևիկ Հայրապետյան Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Իսրայելի պաշտպանության նախարար. ՑԱՀԱԼ-ի զինվորների համար Լիբանանում որևէ սահմանափակում չի եղել և չկա Kyodo․ Ճապոնիայի վարչապետի կաբինետի հավանության մակարդակը հասել է պատմական նվազագույնի «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ (լուսանկարներ) Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմ Իրանի Սպահան նահանգում անկարգությունների հետ կապված ավելի քան 4 000 գործ է հարուցվել Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Ջրասուզակը գետից դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինըՂրիմը մնացել է առանց ջրի Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ Համբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդ ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների Իլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել ԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Ուկրաինայի նախկին վարչապետը վերադարձրել է լեհական պետական պարգևը Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Իրանը առանց Լիբանանում hրադադարի չի անցնի բանակցությունների հաջորդ փուլին. Բաղայի Սարիկ Անդրեասյանի 13-ամյա որդին շտապ տեղափոխվել է վիրшհшտшրան. մանրամասներ (լուսանկար) ԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունը Կոլումբիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ամենադիտված