«Հրապարակ». Անցանկալի համայնքապետները կհեռացվեն
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում մի շարք համայնքապետերի, ավագանիների լիազորություններն ավարտվել են, իսկ նոր ընտրություններ արտակարգ, ապա եւ ռազմական դրության պայմաններում չեն անցկացվում։
Կառավարությունը հերթական հակասահմանադրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է երկարաձգել լիազորությունների ժամկետը լրացած ավագանիների լիազորությունը մինչեւ նորընտիր ավագանու ձեւավորումը։