BMW-ն 430 հազար ավտոմեքենա Է հետ կանչում Գերմանիայում. Focus
Համաշխարհային ՄամուլBMW կոնցեռնը Գերմանիայում երրորդ շարքի 430 հազար ավտոմեքենա է հետ կանչում բռնկման վտանգի պատճառով: Դրա մասին ընկերությունում հաստատել են Focus առցանց հրատարակությանը:
Բռնկման բարձր ռիսկի մասին հայտնի է 2017 թվականից: 2004 թվականի հուլիսից մինչեւ 2012 թվականի հուլիսն ընկած ժամանակաշրջանի արտադրության ավտոմեքենաներում կարող է առաջանալ կարճ միացում, հպիչների հալում կամ հազվեդեպ՝ բռնկում, այդ թվում՝ կայանված ավտոմեքենաներում: Հետ կանչվող ավտոմեքենաները պետք է վերանորոգման հանձնվեն արհեստանոցներում: Ընդգրկվել են E90-E93 կոդով մոդելները: BMW ավտոկոնցեռնն արտադրում է BMW, Mini եւ Rolls-Royce մակնիշի ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, ինչպես նաեւ շարժիչներ: Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Մյունխենում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: