Հռոմի պապը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների տարելիցին աշխարհին կոչ է արել աղոթել խաղաղության համար Իտալացի Սիմոնե Ռականին հաղթել է Tour of Armenia-ում․ նրան պարգևատրել է Փաշինյանը Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր Անհայտ անձը ներխուժել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսի կալվածք Բժիշկ Մյասնիկովն անդրադարձել է հիպերտոնիայի բուժման նոր ուղեցույցներին Հայտնի սերիալի դերասանին մեղադրել են սեքսուալ հանցագործությունների մեջ Կենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների ռիսկերի մասին․ կարող է կախվածություն առաջացնել, քայքայել նյարդային համակարգը Սոչիում ստուգում են տեղեկությունները մանկապարտեզի դաստիարակչուհու մասին, որը երեխաներին մկրատով էր սպառնում և արգելում էր նրանց ջուր խմել Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է արել 

Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտում օրենսդրության խախտմամբ 110 շինության առկայության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Հասարակություն

«Սևան» ազգային պարկի պահպանության պարտականությունները չկատարելու և լճի կենտրոնական էկոլոգիական գոտում օրենսդրության խախտմամբ 110 շինության առկայության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

«Դեռևս սույն թվականի օգոստոս ամսին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել էր ուսումնասիրել և իրեն ներկայացնել Սևանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության վերաբերյալ տեղեկատվություն։

Արդեն սեպտեմբեր ամսին նախարարի հանձնարարականով նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն էր ուղարկել Սևանա լճին հարակից՝ 1905.0 մետր նիշից ցածր տարածքներում կառուցված (տեղադրված) շենք-շինությունների լրամշակված ցանկը և պատրաստակամություն հայտնել օժանդակել դատախազությանը՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու, փաստաթղթերին ծանոթանալու, անհրաժեշտության դեպքում՝ տեղեկանքներ և այլ փաստաթղթեր տրամադրելու հարցում:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկատվության և ոլորտային օրենսդրության հիման վրա իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն՝ Սևանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության կապակցությամբ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սևանա լճին հարակից, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում 10.08.2020թ.-ի դրությամբ առկա են ընդհանուր շուրջ 110.371 քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 կառուցված հիմնական օբյեկտ (շինություն): Դրանցով ծանրաբեռնված հողատարածքների և այդ շենքերի նկատմամբ կառուցապատման, վարձակալության և սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.-ի ընթացքում:

Ըստ ՀՀ կառավարության 18.12.2008թ.-ի թիվ 1563-Ն որոշման՝ 1-ին կետի 1-ին ենթակետի և 5-րդ կետի 1-ին ենթակետի՝ Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտին ներառում է «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը, որտեղ արգելվում է հիմնական օբյեկտների կառուցումը:

Իսկ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման, նրա ջրհավաք ավազանում տնտեսական և այլ գործունեության կարգավորման նպատակով սահմանվում են կենտրոնական, անմիջական ազդեցության և ոչ անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներ:

Նույն օրենքով կարգավորվում է, որ կենտրոնական գոտին «Սևան» ազգային պարկի տարածքն է, որի տարանջատման նպատակն է վերականգնել և պահպանել Սևանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի որակը, լճի և ափամերձ ցամաքային տարածքների բնական ու արհեստական լանդշաֆտները և կենսաբազմազանությունը:

Այսպիսով, ուսումնասիրությունները վկայում են, որ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել «Սևան» ազգային պարկի պահպանության իրենց պարտականությունները: Արդյունքում՝ Սևանա լճին հարակից, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ առկա են ընդհանուր շուրջ 110.371 քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 կառուցված հիմնական օբյեկտ (շինություն), որոնցով ծանրաբեռնված հողատարածքների և այդ շենքերի նկատմամբ կառուցապատման, վարձակալության և սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.՝ խախտելով «Սևանա լճի մասին» 15.05.2001թ. –ի ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի նախատեսված՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման նպատակները՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ ուսոմնասիրությամբ պարզվել են ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի պապը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների տարելիցին աշխարհին կոչ է արել աղոթել խաղաղության համար Իտալացի Սիմոնե Ռականին հաղթել է Tour of Armenia-ում․ նրան պարգևատրել է Փաշինյանը Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր Անհայտ անձը ներխուժել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսի կալվածք Բժիշկ Մյասնիկովն անդրադարձել է հիպերտոնիայի բուժման նոր ուղեցույցներին Հայտնի սերիալի դերասանին մեղադրել են սեքսուալ հանցագործությունների մեջ Կենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների ռիսկերի մասին․ կարող է կախվածություն առաջացնել, քայքայել նյարդային համակարգը Սոչիում ստուգում են տեղեկությունները մանկապարտեզի դաստիարակչուհու մասին, որը երեխաներին մկրատով էր սպառնում և արգելում էր նրանց ջուր խմել Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է արել Սովորեք․ Պուտինը բառի բուն իմաստով հանգստյան օրեր չունի․ Պեսկով Կոմպոզիտորը դատի է տվել երգչուհուն Լիտվայում օդային տագնապ է․ օդ են բարձրացվել կործանիչներ 4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց ՀՀ ինքնիշխանության դեմ․ Աբրահամյան Ով կանգնում է Խաչի առաջ հավատքով, չի մնում խավարի մեջ․ Տեր Հեթում քահանա Արտանիշում օդապարիկով թռչելու ժամանակ Չեխիայի քաղաքացին վայր է ընկել․ բժիշկները փրկել են նրա կյանքը Արարատի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել 2022թ․-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհված հայ կին զինծառայողները Անսպասելի ֆինանսական հաջողություն. կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչների գրպանները կլցվեն գումարով Revolut-ը խաբեության զոհ է դարձել․ հաճախորդների տվյալները հայտնվել են խարդախների մոտ Հնդկաստանի վարչապետը հայտարարել է վարակիչ հիվանդությունների բռնկման վաղ նախազգուշացման համակարգի ստեղծման մասին Պեսկովն արձագանքել է Կալինինգրադի մոտ ՆԱՏՕ-ի «ագրեսիվ զորավարժությունների» առաջարկին Հանրապետության ամբողջ տարածքում առաջիկա շաբաթ սպասվում է առանց տեղումների եղանակ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Դիակիզումից հետո մնացած «ոսկյա ատամները» ենթակա կլինեն հարկման Կենդանակերպի այս նշանների կյանքում փոփոխություններ են սպասվում. ո՞ւմ է ժպտալու ֆինանսական հաջողությունը Սեպտեմբերի 16-ի մեռելոցը աշխատանքային է, թե ոչ Զանգվածային սննդային թունավորում Վիետնամում․ հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային Մինչև ուշ գիշեր արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի մի շարք փողոցներում Վանաձորում և Գուգարքում ջրանջատումներ ենԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների (Լուսանկարներ) Հանդիպել են ՊԵԿ նախագահը և Իրանի մաքսային ծառայության ղեկավարը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՃավայի ծովում 243 մարդ տեղափոխող լաստանավը վթարի է ենթարկվել․ մեկ մարդ զոհվել է, 102-ը փրկվել են Կրեմլ. Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում Վենետիկի կինոփառատոնում լավագույնն է ճանաչվել «Անհայտ կինը» ֆիլմը 2022 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Ջերմուկի ուղղությամբ Վրաստանն օտարերկրացիներին թույլատրել է բուհ ընդունվել առանց քննությունների Արքայադուստր Դիանայի «վրեժխնդրության զգեստը» առաջին անգամ աճուրդի է հանվել Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք «Հուսով եմ՝ Արմանին լավ կծեծեն». Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով (տեսանյութ) Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը Ջարեդ Քուշներ․ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիրը խոչընդոտում է տարածքներ զիջելուց Ուկրաինայի հրաժարվելը Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին «Ճակատագրական սեր». նիգերիացի ինտերնետ-խարդախները սիրահարված ամերիկուհիներից շորթել են ավելի քան 6 մլն դոլար Պեսկով․ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է
Ամենադիտված