Չեխ արքեպիսկոպոսը կորոնավիրուսն անվանել է Չինաստանի «կենսաբանական զենքը»
Համաշխարհային ՄամուլՊրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկան Պրահայի ամրոցի Սուրբ Վիտուս տաճարում քարոզի ժամանակ կորոնավիրուսն անվանել է Չինաստանի «կենսաբանական զենքը», հաղորդում է Պրահայի CNN Prima News-ը:
«Ստեղծված իրավիճակում սա չինական ամենավատ վիրուսն է, «կենսաբանական զենքի արտահոսք»: Աշխարհում բոլոր ռազմական փորձագետները համոզված են դրանում, բայց նրանք կամ վախենում են դա ասել, կամ չեն համարձակվում»,-ասել է Դուկան: Չեխ փորձագետները, սակայն, չեն համաձայնել արքեպիսկոպոսի հետ։ «Դուկայի հայտարարությունը ուղղակի սկանդալային է: Պարոն Կարդինալը դարձել է կեղծ տեղեկատվության տարածող: Ես նաև կաթոլիկ եմ և ամաչում եմ, որ այդպիսի անձը ղեկավարում է մեր եկեղեցին»,-ասել է չեխ փորձագետ Գորեյշին CNN- ին տված հարցազրույցում։ Ըստ գիտնականի, այն մարդիկ, ովքեր հավատում են, որ կորոնավիրուսը ստեղծվել է արհեստականորեն, այդ մասին խոսում են՝ միայն քաղաքական կամ գաղափարական նկատառումներից ելնելով: