Բոլոր հարուստ երկրները պետք է միայն սինթետիկ տավարի միս օգտագործեն․ Բիլլ Գեյթս
Գիտություն և ՄշակույթMicrosoft-ի հիմնադիր և բարերար Բիլ Գեյթսը կիսվել է, թե ինչպես կարող են հարուստ երկրները օգնել փրկել մարդկությանը կլիմայական աղետից:
«Կարծում եմ, որ բոլոր հարուստ երկրները պետք է անցնեն 100% սինթետիկ տավարի մսին: Ավելի ուշ՝ մարդիկ կընտելանան նոր ուտեստին, որը ժամանակի ընթացքում արտադրողները ավելի որակյալ կդարձնեն»,-ասել է Գեյթսը Technology Review-ին տված հարցազրույցում:
Գեյթսը հույս ունի, որ բուսական սպիտակուցներին անցումը կօգնի նվազեցնել անասնապահության արտադրության հետևանքով առաջացած մեթանի արտանետումները: Ավելի վաղ՝ գործարարը կլիմայի պահպանությունն անվանել էր մարդկության համար ամենադժվար խնդիրը: Դրա համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է կենտրոնանալ ածուխի, նավթի և գազի այրման արդյունքում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման վրա: