Իգլեսիասի գոլը «Բետիսին» հաղթանակ բերեց «Խետաֆեի» նկատմամբ
Սպորտ
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բետիսի» ֆուտբոլիստները հաղթեցին «Խետաֆեին»:
Ուրբաթ օրը Սեվիլիայում կայացած հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի: 84-րդ րոպեին 11 մետրանոցից միակ գնդակը խփեց Բորխա Իգլեսիասը: 76-րդ րոպեին Սերխիո Կանալեսը չկարողացավ իրացնել հերթական 11 մետրանոց հարվածը։
«Բետիսը» վաստակեց 36 միավոր և իսպանական Պրեմիերի աղյուսակում բարձրացավ վեցերորդ հորիզոնական, իսկ «Խետաֆեն» կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը և իր 24 միավորով 14-րդ տեղում է։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան