«Լիոնի» ֆուտբոլիստները հաղթեցին «Բրեստին» ու դարձան Ֆրանսիայի առաջնության առաջատարները
Սպորտ
Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում «Լիոնի» ֆուտբոլիստները արտագնա խաղում հաղթեցին «Բրեստին» և ժամանակավորապես գլխավորեցին մրցաշարային աղյուսակը:
Ուրբաթ օրը Բրեստում կայացած հանդիպումն ավարտվեց 3: 2 հաշվով՝ հօգուտ հյուրերի: Հաղթողներից գոլեր խփեցին Լուկաս Պակետան, Ուսեմ Աուարը և Մեմֆիս Դեպայը՝ 11 մետրանոցից: Ընդմիջումից հետո տանտերերը կարողացան երկու գնդակ խփել՝ Բրենդան Շարդոնեի և Իրվին Կարդոնայի դիպուկ հարվածների շնորհիվ:
«Լիոնը» վաստակեց 55 միավոր՝ առաջին հորիզոնական բարձրանալով և մեկ միավորով առաջ անցնելով «Պարի Սեն Ժերմենից» ու «Լիլից», բայց նրանք դեռ պետք է խաղան իրենց տուրի հանդիպումները: «Բրեստն» այժմ 12-րդ հորիզոնականում է:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան