Գալու է քաղաքացու վրեժի ժամը. Դուխո՛վ․ հավաքի մասնակիցը հրապարակ է բերել Փաշինյանի խրտվիլակը (տեսանյութ)
ՏեսանյութերԱյսօր Ազատության հրապարակում տեղի ունեցող հանարահավաքին քաղաքացիներից մեկը բերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խրտվիլակը, որի վրա գրված է․ «Գալու է քաղաքացու վրեժի ժամը, Դուխո՛վ»։
Քաղաքացին խրտվիլակի ներկայությունը մեկնաբանեց հետևյալ կերպ․ «Էս մարդը սահմանադրական ճանապարհով չի գնում, և ե եթե այդպես շարունակի, այս խրտվիլակի օրն է ընկնելու և նրա ասածն է լինելու՝ «Գալու է քաղաքացու վրեժի ժամը»։ Խրտվիլակը խորհրդանշում է ժողովրդի ագրեսիան»,- ասաց նա։
Հավաքի մասնակիցը նշեց նաև, որ յուրաքանչյուր ցույցի իրենց հետ տանելու են Փաշինյանի խրտվիլակին։