Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ժամանել է Սոֆիա
Սպորտ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ժամանել է Սոֆիա, որտեղ կմասնակցի Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Վահան Ադիլխանյանի գլխավորած հավաքականն արդեն առաջին մարզումն է անցկացրել Բուլղարիայում: Փետրվարի 22-ին տեղի կունենա առաջնության վիճակահանությունը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել