Փաստորեն անարդարությունը միավորում է մարդկանց. սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան Որտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել Հայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ) Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում Կապադովկիա․ ժայռային քաղաքների և ստորգետնյա թունելների աշխարհը 

Այս գործընթացի թիրախը ես եմ, ուղերձ է՝ գնալ Նիկոլի հետ գործակցության. Մինասյանը՝ ԱԱԾ-ի վերջին ձերբակալությունների մասին

Քաղաքական

Ես փորձում եմ ամեն ինչում միշտ տեսնել իմաստ, բայց մինչեւ վերջերս չէի կարողանում հասկանալ, թե ինչու է աստվածային նախախնամությունն իշխանության ղեկին թողել Նիկոլին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ես փորձում եմ ամեն ինչում միշտ տեսնել իմաստ, բայց մինչեւ վերջերս չէի կարողանում հասկանալ, թե ինչու է աստվածային նախախնամությունն իշխանության ղեկին թողել Նիկոլին։ Չէ՞ որ դա դեմ է երկրային ու երկնային բոլոր կանոններին։

Այսօր հասկացա. Նիկոլը մեր վերածննդի հնարավորությունն է, մեր ազգային հիվանդությունն ու պետական ախտը խորքային հասկանալու եզակի ուղին։ Նիկոլը, մնալով իշխանության, լակմուսի թղթի պես ցույց է տալիս, թե ովքեր եւ որ կառույցներն են մեր ժողովրդի թշնամիներն ու պետությունը ներսից կազմաքանդողները։

Այդ ցանկը գլխավորում է կառույց, որը ստեղծված էր երկիրը պաշտպանելու համար, բայց քանդում է պետությունը ներսից. դա ԱԱԾ-ն է։  Իշխանազավթումից հետո ԱԱԾ-ն հետեւողականորեն դարձավ Նիկոլի կամակատարը եւ «գրպանի շունը»։ Բոլոր մնացած գերատեսչությունները փորձում են պահպանել արժանապատվության փշրանքները։

Իսկ ԱԱԾ-ն զբաղված է խայտառակ հանձնարարություններ կատարելով. օգնում է Նիկոլին Լֆիկից փող պոկել, գաղտնալսում է Նաիրա Զոհրաբյանին, ապահովում է Նիկոլի ընտանիքի անվտանգությունն ու բոլոր կապրիզները, սատանա է բռնում, գազի չեկեր է ստուգում... Մի խոսքով անում է ամեն ինչ, բացի իր առաքելությունից։ Իսկ հիմա, ամբողջ իր գործակալական ցանցը գործի դրած, հպարտությամբ հայտարարում է ֆեյքին հայտնաբերելու եւ նստացնելու հաջող օպերացիայի մասին։ Այդ ընթացքում նույն ֆեյքը ոչ պակաս հպարտ համառությամբ շարունակում է գրել։

Ու սա այն ժամանակ, երբ Հայաստանը բառի բուն իմաստով կործանվում է, իսկ հայ ժողովուրդը՝ արնաքամ լինում։ ԱԱԾ պետն էլ Մոսկվայում դավաճանում է Հայաստանին ադրբեջանցիների հետ, Նիկոլին՝ ռուսների հետ ու փորձում է իր անձնական հարցերը լուծել ռուսահայ մեծահարուստների հետ։

Այս ֆեյքի պատմության ամենամեծ զավեշտն ու շոկը գիտեք ո՞րն է։

Մեղադրանքի հիմքեր ու անգամ մոտավոր ապացույցներ չեն կարողանում գտնել։  Բոլորից առգրավված բոլոր տեսակի տեխնիկական միջոցներում բառացիորեն ոչինչ չկա։ Ասեմ ավելին՝ իրենց ներկայացրած խեղկատակությունը բավարար հիմք է հենց ԱԱԾ-ում նստած դատարկ գլուխների դեմ քրեական գործ հարուցելու համար, որոնք պատերազմի օրերին զբաղված են եղել ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելով։  Եվ անգամ դա են տապալել։ Պատկերացնո՞ւմ եք, այն ճակատակագրական օրերին, երբ Հայաստանն ու Արցախը կենաց ու մահի ճակատամարտ էին տալիս, երբ Շուշիի լինելու չլինելու հարցն է, Հայաստանի ազգային անվտանգության ծառաությունը զբաղված էր գաղտնալսելով ու հետեւելով այն մարդկանց, որոնք ծառայում են Հայաստանին։

Երեկ երեկոյան էլ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, որի ԱԱԾ գործակալ լինելը նույնքան հանրահայտ «գաղտնիք» է, որքան Քյարամյանի խճճված ծագումը, հեռախոսով հրահանգավորել է Վահագն Մելիքյանին՝ մեկ այլ դատավոր-ԱԱԾ գործակալի եւ բղավել նրա վրա։ Գիտե՞ք ինչու։ Որովհետեւ Վահագն Մելիքյանին էլ երկու տարի առաջ նկարել էին թմրանյութ օգտագործելիս, որից հետո ԱԱԾ-ն նրան հավաքագրել է ու դարձրել դատավոր-խամաճիկ։ Ու երեկ նրա շեֆը՝ ԱԱԾ բազմափորձ գործակալ Արթուր Մկրտչյանը, հրահանգում էր, որ նա պարտավոր է նստացնել երեք երեխաների հայր, անմեղ մարդու։ Ձերբակալել՝ առանց որեւէ փաստի միայն այն պատճառով, որ Աբազյանի կնոջը ինչ-որ մեկն անվանել է անբարոյական։ Ես անշուշտ համաձայն չեմ, որ Աբազյանի կինն այդպիսին է։ Նրա կինը նույնիսկ կարեկցանքի է արժանի, որովհետեւ մենք գիտենք, թե ինչ կարգի վիժվածք է նրա ամուսինը։

Այս միջադեպի կապակցությամբ ես ուզում եմ խոսել դատավոր-գործակալների մասին ու հայտարարել, ցավոք, կրկնելով ծեծված թեզը. մեզ պետք է լյուստրացիա։ Պարտադիր։ Բայց դրանից ավելի՝ մեզ պետք չէ այսպիսի ԱԱԾ։ Այս տեսքով ու անձնակազմով այս ԱԱԾ-ն պետք է փակվի, որպես թշնամական կառույց, որի համար փաստորեն լրիվ միեւնույն է, թե ով է նստած իշխանության ղեկին, ով է հրամանատարը եւ նույնիսկ որ երկրին են ծառայում։ Ասածս անշուշտ չի վերաբերում բոլորին, բայց լյուստրացիայից եւ քրեական գործերից հետո պարզ պիտի դառնա, թե ով պիտի մնա ծառայելու Հայաստանին՝ նոր կառույցում։

Այսպիսի անողնաշար, անսկզբունք եւ ազգակործան կառույց դեռ երբեք չի եղել։ Դեռ երբեք որեւէ պետական ինստիտուտ չի եղել այսքան վտանգավոր իր ստրկամտությամբ։ Եվ դեռ երբեք այսքան սպա միանգամից մասնակից չի եղել այսքան հանցագործությունների։ Այդ պատճառով շատերը կնստեն։

Բանտում կհայտնվի անչափահաս երեխաների հորը օրենքի խախտմամբ դատող Վահագն Մելիքյանը։ Բանտը սպասում է Արթուր Մկրտչյանին՝ դատաքննություններին միջամտելու համար։ Բանտում է հայտնվելու ԱԱԾ այսօրվա պետը՝ պետական դավաճանության ու քաղաքական հետապնդումների համար։ Բանտից չեն խուսափելու շատերը՝ անկախ նրանից բարիկադի որ կողմում են նրանք այսօր։ Հանցագործությունը վաղեմություն չի ճանաչում։ ԱԱԾ-ականներից շատերը նստելու են, որովհետեւ նրանք ԱԱԾ սպա չեն։ Նրանք Նիկոլի ստրկամիտ գործակալներն են ու պետական դավաճաններ։ Եվ քննությունը կպարզի նրանցից ով էր կաշառակեր, ով  թուլամորթ կամ պարզապես վիժվածքի կամակատար։

Ես հասկանում եմ, որ այս ամբողջ գործընթացի միակ թիրախը ես եմ։ Սա ուղերձ է գնալ Նիկոլի հետ գործակցության եւ դուրս գալ խաղից։ Ու քանի որ ինքս չեմ վախենում, պետք է վախենամ ընկերներիս համար։  Բայց սրանք իսկապես ինձ լավ չեն ճանաչում։ Ես գալու եմ բոլորիդ հետեւից ու դուք հատ առ հատ պատասխան եք տալու՝ երեկվա, այսօրվա ու վաղվա համար»։

Ես փորձում եմ ամեն ինչում միշտ տեսնել իմաստ, բայց մինչև վերջերս չէի կարողանում հասկանալ, թե ինչու է աստվածային...

Posted by Mikayel Minasyan on Sunday, February 21, 2021
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաստորեն անարդարությունը միավորում է մարդկանց. սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման ԱբովյանԼիբանանը հաստատել է Իսրայելի հետ հրադադարի պահպանմանը հետևող մարմնի ստեղծումըՈրտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջելԴմիտրիևը հայտարարել է, որ Մերցը կարող է հեռանալ պաշտոնից Սթարմերից հետոԵվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ հասել է հունիսի սկզբից ի վեր ամենաբարձր մակարդակինՊակիստանի վարչապետը դրական է գնահատել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Գյումրից Մոսկվա մեկնող ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել ԴաղստանումՀայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինըԲացահայտվել է չինական շարժիչների գերտաքացման հնարավոր հիմնական պատճառըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻրանը մեծացրել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանումըԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանԻրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիան ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետոԳրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել ՄախաչկալայումԵվրոպան խոստովանել է, որ չի կարող պատերազմել առանց Միացյալ ՆահանգներիՍթարմերը կմնա վարչապետի պաշտոնում մինչև իրավահաջորդի ընտրությունըԿապադովկիա․ ժայռային քաղաքների և ստորգետնյա թունելների աշխարհը Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի Politico. ԵՄ աջակցությունը միգրանտների կենտրոններին Ֆրանսիային անակնկալի է բերելԳյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարելՀզոր արեգակնային բռնկումներ են տեղի ունեցել․ ինչ է սպասվում Ավետ Ավետիսյան փողոցը նախատեսվում է բացել առաջիկա երկու օրում Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացըՇվեյցարիայի ԱԳՆ․ Բյուրգենշտոկում ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակվել են ամբողջ գիշերՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե Չինաստանը արտահանման վերահսկողության ցանկում ավելացրել է 10 ամերիկյան կազմակերպությունՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սև ծովում յոթ երկրաշարժ է տեղի ունեցելԻրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ Բանակցողները համաձայնության են եկել Լիբանանը ներգրավել հակամարտությանը վերջ դնելու բանակցություններումՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրՄեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասինՄահացել է Արևելյան Թիմորի նախկին նախագահ Ֆրանցիսկո ԳուտերեշըՆոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանումՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից Բացահայտվել են «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու դեպքերCNN. Իրանի դեմ ռազմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար Նավթի գներն անկում են ապրում Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան ԳեղամյանԳարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ովՎաշինգտոնը և Թեհրանը Հորմուզի նեղուցով անվտանգ անցման մեխանիզմ կմշակեն Էդ ովքե՞ր են, որ կարում են պլստան, հավաքեք էդ սարքերը, կարո՞ղ ա կոռուպցիա կա․ Տիգրան Ավինյան (տեսանյութ) Կիլիան Մբապեն անդրադարձել է Մեսսիին և աշխարհի առաջնությանը
Ամենադիտված