Ղարիբաշվիլին Սահակաշվիլիին անվանել է «ազգի ու բանակի խայտառակություն»
ՎրաստանՎրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անվանել է «ազգի ու երկրի բանակի խայտառակություն»: «Մեզ մեղադրում են «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը դավաճանության մեջ: Ինչպե՞ս կարող եք մարդուն մեղադրել ինչ-որ բանում՝ առանց հստակ ապացույցների: Միխեյիլ Սահակաշվիլին մեր ազգի և բանակի ամոթն է՝ խայտառակությունը։ Նա ինքն իրեն անվանելով գերագույն գլխավոր հրամանատար՝ խոսում էր զրպարտելով։ Մարդ, որը խոշտանգում և վտարում էր մարդկանց», - ասել է Ղարիբաշվիլին խորհրդարանում:
Ղարիբաշվիլին հաճախ է արտահայտվել Սահակաշվիլիի և նրա Միացյալ ազգային շարժում կուսակցության դեմ: Գնահատելով քրեակատարողական համակարգի ձեռքբերումները՝ Ղարիբաշվիլին մի անգամ ասել էր, որ Վրաստանում բանտը դեռ ունի մեկ թերություն՝ «Միշան այնտեղ չէ»: