«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը Հայտնի է դարձել Գյումրուց Մոսկվա թռչող ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառը Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Ընդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ) Ազատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊ Միայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը. Սուրենյանց Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին Փաստորեն անարդարությունը միավորում է մարդկանց. սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան Որտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել 

Որ իրանք իրանց տենց չպահեն, հաստատ տենց չի լինի. Ներսես Պողոսյան. Hraparak.am

Քաղաքական

Hraparak.am-ը գրում է.

Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում իր կատարած գրառման պատճառով: Այս անգամ նա գրառում է կատարել արդարադատության նախկին նախարար, ընդդիմադիր գործիչ Արփինե Հովհաննիսյանի մասին՝ նրա հասցեին անպարկեշտ ակնարկներ անելով: Փոխթաղապետի այս գրառումը հարուցել է Արփինե Հովհաննիսյանի հարազատների, ընկերների զայրույթը, ովքեր ցանկանում են գտնել փոխթաղապետին և հաշիվ պահանջել նրանից իր խոսքերի համար: Մեզ հաջողվեց գտնել Ներսես Պողոսյանին ու համառ զանգերից հետո վերջապես կապ հաստատել նրա հետ և մի քանի հարց ուղղել: 

- Պարո՛ն Պողոսյան, Ձեր արած գրառումը, այսպես ասած, ցնցել է համացանցը:

- Հիմա, արել եմ էդ գրառումը, գիտեմ, որ ցնցել ա համացանցը, ես հենց հիմա ջնջում եմ իմ գրառումը ու հետո հայտարարություն եմ անում: Ոչ թե վախեցել եմ կամ ինչ-որ բան, ուղղակի... չեմ մանրանում:

- Իսկ բացատրություն ունե՞ք, թե ինչու եք կնոջ հասցեին, այն էլ՝ ամուսնացած, նման անպարկեշտ արտահայտություններ թույլ տվել՝ որպես հայ տղամարդ, որպես, համարենք, թասիբով, արժանապատիվ տղամարդ:

- Մի հատ նայեք՝ ինչ ձև են վերաբերվում մեր իշխանությանը, ինչ հայհյոյանքներ են տալիս, ասենք, ինչ նկարներ են տարածում 4 տարեկան երեխեքի վերաբերյալ:

- Իսկ դուք իրենցից ինչո՞վ եք տարբերվում, մարդիկ սխալ բան են անում՝ հայհոյում են ձեզ, դո՞ւք էլ պիտի նույնը անեք:

- Իրենք սխալ բան են անում, ես իրենց սխալին պատասխան եմ տալիս:

- Այսինքն՝ պատասխանում եք ամուսնացած կնոջ հասցեին անպարկեշտ արտահայտություններ թույլ տալո՞վ:

- Ամուսնացած կնոջը չէ, խնդիրը ամուսնացած կնոջ մեջ չի, խնդիրը նրա մեջ ա, որ քաղաքականության մեջ սովոր են, որ չի կարելի ընտանիքներին հայհոյել:

- Դա հասկացանք, իսկ դուք ինչո՞ւ եք հայհոյում:

- Որ հասկանան՝ էդ ինչքան ցավոտ ա:

- Շատ բան է ցավոտ, օրինակ՝ այդ հայհոյանքից հետո կարող է Ձեզ համար էլ ցավոտ լինի, քանզի նման գրառումներ կան:

- Այսի՞նքն՝ ցավոտ լինի:

- Դե, մարդիկ ուզում են գալ, հաշիվ պահանջել Ձեզանից, ու կարող է այդ հաշիվ պահանջելը նաև ցավոտ լինի:

- Ցավոտ լինի... ընդհանրապես, ով իմ հետ ինչ ձևի խոսում ա, ես իրա հետ էդ ձևով խոսում եմ: Նորմալ ա խոսում, նորմալ խոսում եմ: Վատ ա խոսում, վատ եմ խոսում:

- Իսկ կոնկրետ Արփինե Հովհաննիսյանը Ձեզ ինչ-որ վատ բա՞ն է ասել:

- Ի՞նչ կապ ունի՝ ինձ, թե մեր թիմին: Արփինե Հովհաննիսյանը մի հատ նայեք՝ ինչեր ա ասում տիկին Աննա Հակոբյանի վերաբերյալ իրա ելույթների մեջ:

- Աննա Հակոբյանին պաշտպանելու առաքելությունը Ձե՞զ վրա է դրված: Աննա Հակոբյանը ամուսին ունի, որդի ունի, եղբայր ունի, Դո՞ւք պիտի պաշտպանեք իր թասիբը:

- Մի րոպե, Աննա Հակոբյանը հայ կին չի՞:

- Բոլոր հայ կանայք էլ հայ կին են, ու որևէ մեկի հասցեին հայհոյանքն ընդունելի չէ: Հիմա Աննա Հակոբյանին հայհոյում են, Դուք էլ պիտի Արփինեի Հովհաննիսյանի՞ն հայհոյեք. հայհոյողներին հայհոյեք:

- Ո՞նց, պարզ ասում եմ՝ նայեք Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցները Աննա Հակոբյանի վերաբերյալ: 

- Ամեն ինչ շատ լավ տեսել ենք: Դուք հիմա պատրա՞ստ ենք ներողություն խնդրել Ձեր գրառման համար:

- Իհարկե, ոչ, ներողություն չեմ խնդրում, բայց ես իմ գրածը կջնջեմ, ու թե խի եմ ջնջում, էտի ով որ պետք ա՝ գիտի, խի եմ ջնջում:

- Իսկ Դուք ի՞նչ նկատի ունեիք, երբ գրել էիք՝ «քանի ջերմությունս չի իջել, սիրտս իրեն է ուզում»: 

- Կարար զրուցել ուզեր, որ մի հատ հասկանամ՝ ինչ ա անում ինքը:

- Իսկ կարո՞ղ է՝ Դուք հրապարակում էիք տեսել, որ Գագիկ Ծառուկյանը հանրահավաքի օրը Արփինեին հորդորել էր տուն գնալ, քանզի ցուրտ է, մրսում է, կարո՞ղ է դա էր Ձեզ առիթ տվել նման գրառումներ անելու կամ, մի քիչ այլ բառապաշարով ասած, առիթավորվելու:

- Ես երբեք չեմ առիթավորվում:

- Լավ, հիմա Արփինե Հովհաննիսյանի հարազատները, ընկերները ցանկանում են Ձեզանից հաշիվ պահանջել, Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

- Եկեք ես իմ հարցերը կլուծեմ, էդ, արդեն, կներես Վահե ջան, լրատվական գործունեությանը չի վերաբերում:

- Իսկ ճի՞շտ է, որ Ձեր այդ հրապարակման համար Ձեզ ազատելու են աշխատանքից:

- Եթե իմ էս հրապարակման համար պետք ա ինձ աշխատանքից հեռացնեն, ուրեմն ոմանց իրենց հրապարակումների համար պետք ա գնդակահարեն: Եթե կհեռացնեն, կորոշի քաղաքական թիմը, որ պետք ա հեռացնեն, իմ քաղաքական թիմի որոշումը կլինի, ես խնդիր չունեմ:

- Դուք էլի էիք սկանդալների մեջ հայտնվել նմանատիպ հրապարակումների պատճառով, օրինակ՝ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ կապված, ի՞նչն է Ձեզ դրդում նման քայլերի գնալ:

- Որ իրանք իրանց տենց չպահեն, հաստատ տենց չի լինի:

- Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր՝ հանգիստ նստեք տեղներդ, այդ հորդորն իր թիմակիցներին չի՞ վերաբերում:

- Հը՞:
- Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր՝ հանգիստ նստեք տեղներդ, ո՞ւմ էր ասում, իր թիմակիցներին չի՞ վերաբերում այդ ասածը:

- Հանգիստ նստենք տեղնե՞րս: Հանգիստ նստած ենք, էլի, տեղներս:

- Մի քիչ չի զգացվում, դրա համար եմ հարցնում:

- Դե, ի՞նչ անեմ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինաստանի էներգետիկ քաղաքականությունը օրինակ են բերում իրանական ճգնաժամից տուժած երկրների համարԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էՎաղը կգումարվի Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստը. հայտնի է օրակարգը«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըՕմսկ մեկնող չվերթում ուղևորի մահվան դեպքով ստուգում է սկսվելԱվշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքըԲըրնհեմը հայտարարել է Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասինՀայտնի է դարձել Գյումրուց Մոսկվա թռչող ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառըԳիտնականները հայտնաբերել են առանց դեղերի հոդերի վերականգնումն արագացնելու հնարավոր միջոցԴեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆԸնդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ) ISNA. Իրանի փոխարտգործնախարարը կգլխավորի ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձագիտական ​​​​խումբըԱզատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊՄիայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը. Սուրենյանց Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել ՀնդկաստանինԿալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին Փաստորեն անարդարությունը միավորում է մարդկանց. սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման ԱբովյանԼիբանանը հաստատել է Իսրայելի հետ հրադադարի պահպանմանը հետևող մարմնի ստեղծումըՈրտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջելԴմիտրիևը հայտարարել է, որ Մերցը կարող է հեռանալ պաշտոնից Սթարմերից հետոԵվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ հասել է հունիսի սկզբից ի վեր ամենաբարձր մակարդակինՊակիստանի վարչապետը դրական է գնահատել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Գյումրից Մոսկվա մեկնող ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել ԴաղստանումՀայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինըԲացահայտվել է չինական շարժիչների գերտաքացման հնարավոր հիմնական պատճառըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻրանը մեծացրել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանումըԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանԻրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիան ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետոԳրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել ՄախաչկալայումԵվրոպան խոստովանել է, որ չի կարող պատերազմել առանց Միացյալ ՆահանգներիՍթարմերը կմնա վարչապետի պաշտոնում մինչև իրավահաջորդի ընտրությունըԿապադովկիա․ ժայռային քաղաքների և ստորգետնյա թունելների աշխարհը Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի Politico. ԵՄ աջակցությունը միգրանտների կենտրոններին Ֆրանսիային անակնկալի է բերելԳյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարելՀզոր արեգակնային բռնկումներ են տեղի ունեցել․ ինչ է սպասվում Ավետ Ավետիսյան փողոցը նախատեսվում է բացել առաջիկա երկու օրում Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացըՇվեյցարիայի ԱԳՆ․ Բյուրգենշտոկում ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակվել են ամբողջ գիշերՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե Չինաստանը արտահանման վերահսկողության ցանկում ավելացրել է 10 ամերիկյան կազմակերպությունՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ
Ամենադիտված