Վրաստանում ձերբակալել են ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային, որը գլխավորում է Սահակաշվիլիի կուսակցությունը
ՎրաստանՎրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության, որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվին է, նախագահ պատգամավոր Նիկա Մելիային, որի ձերբակալումն անցյալ շաբաթ Թբիլիսիի դատարանն արտոնել է 2019 թվականի հունիսին կայացած հանրահավաքին ծայր առած անկարգությունների գործով 40 հազար լարիի (ավելի քան 12 հազար դոլարի) չափով գրավ չվճարելու համար: Փետրվարի 23-ին այդ մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Մելիան իր կողմնակիցների հետ բարիկադավորվել էր Թբիլիսիում կուսակցության գրասենյակում: Ոստիկաններն ստիպված են եղել կիրառել պղպեղագազ նրա կողմնակիցներին ցրելու համար, ինչից հետո հաջողվել է ձերբակալել ընդդիմադրին:
Կուսակցության շենքը շրջապատված է մնում է ոստիկանության կողմից: Փողոցում գտնվում են քաղաքացիական ակտիվիստներ, «Միասնական ազգային շարժման» կողմնակիցներ, ինչպես նաեւ այլ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ: Նրանք վանկարկում են կարգախսներ ի նշան բողոքի ոստիկանության գործողությունների դեմ, սակայան խուսափւմ են իրավապահների հետ ընդհարումներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: