Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը
ՎրաստանՎրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ օդային սահմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նշված երկրները կարող են գնալ Վրաստան ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (թեստ, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ): Մինչ այդ նշված երկրների քաղաքացիները կարող էին Վրաստան մտնել միայն պատվաստման մասին փաստաթղթի առկայության դեպքում:
Վրաստանի ցամաքային սահմանները շարունակում են փակ մնալ օտարերկրյա քաղաքացիների համար: Ցամաքային ճանապարհով թույլատրվում է միայն բեռնատարների մուտքը երկիր: