Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը 

Անխուսափելի են ռազմական գործողությունները, հնարավոր է՝ մենք կրկին մնանք թշնամու հետ՝ դեմ առ դեմ. ռազմական փորձագետ

Արցախ

Այդպիսի բան չի կարող լինել, ինչ է նշանակում՝  «Իսկանդերը» պայթել է, բայց 10 տոկոսով. դա անհեթեթություն է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որում ասվում է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է, որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:  

Նա ասաց, որ սխալ է նաև այն, որ խոսակցություններ են պտտվում «Իսկանդերի»՝ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրում կրակելու մասին. ««Իսկանդերը», առհասարակ, պետք է դեռ ավելի շուտ օգտագործվեր, այլ ոչ թե պատերազմի վերջին օրերին, երբ թշնամին հասել էր Արցախի մայրաքաղաքի գլխավերևում: Ես ավելի վաղ հայտնել էի, որ այն պետք է կիրառվեր Ադրբեջանի կարևոր ենթակառուցվածքների ուղղությամբ, որովհետև դա կենսական պատերազմ էր՝ կենսագոյության, և այստեղ բոլոր միջոցները թույլատրելի էին: «Իսկանդերը» պետք է կրակեր, քանի որ քո տեսակն ու երկիրը ցանկանում էին ոչնչացնել, և դու կանգնած էիր ցեղասպանության վտանգի առաջ, սակայն, ցավոք, այդ ժամանակ էլ Ադրբեջանի կարևոր թիրախների ուղղությամբ «Իսկանդերի» կիրառում չեղավ»,- ընդգծեց ռազմական փորձագետը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հնարավոր է «Իսկանդերը» պայթել է, բայց 10 տոկոսով, Արթուր Եղիազարյանը պատասխանեց.  «Նա չի տիրապետում ինֆորմացիային, առաջինը, սկսեմ նրանից, որ «Իսկանդերի» նախագծումը սկսվել է 1996 թվականից և 2006 թվականին առաջին անգամ «Իսկանդերը» ստեղծվեց, իսկ արդեն 2013 թվականից Հայաստանը՝ պայմանագրի հիման վրա այն ձեռք բերեց»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ անհեթեթ պոպուլիստական հայտարարությունն, արդեն ամոթալի է.

«Եթե ուզում եք իմանալ, ապա հենց Արցախյան երկրորդ պատերազմում լավագույն աշխատած միջոցները 80-ականների զենքներն են, այն հրանոթները, որոնք ավելի վաղ արտադրության էին, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա պետք է մենք ավտոմատներից էլ հրաժարվեինք, որովհետև «Կալաշնիկով» ավտոմատները 1943 թվականի են, հետո ի՞նչ... Երբ մարդիկ, կազմակերպչական խնդիրներ են ունենում, չեն կարողանում ստեղծված իրավիճակում ճիշտ կազմակերպվել, ապա սկսում են տարբեր պատրվակներ առաջ քաշել և հայտնվում են ծիծաղելի իրավիճակում, քանի որ գործին չեն տիրապետում»,- ասաց Արթուր Եղիազարյանը:

Նա կարևորեց նաև, նախքան նմանատիպ հայտարարություններ անելը մտածել դրա հետևանքների մասին, իսկ հետևանքները, ինչպես նշեց ռազմական փորձագետը, կարող են ցավոտ լինել. «Երբ այդպիսի խոսքեր հնչում են երկրի բարձրագույն իշխանության շուրթերից, ապա պետք է մտածել նաև դրա հետևանքների մասին: Տեսականորեն, ենթադրենք, թե ինքը ճիշտ է, բայց նման հարցերը փակ շրջանակում են արտահայտում, այլ ոչ թե հանրության համար»,- նշեց մեր զրուցակիցը: 

Վերջինս ասաց, որ պետք չէ մոռանալ, որ Իսկանդերը մշակում են միջազգային ասպարեզում, իսկ զինամթերքի վերաբերյալ ,որևէ բացասական բան ասելով, հարցականի տակ է դրվում դրա վարկանիշը. «Դու իսկանդերի՝ ռուսական սպառազինության վարկանիշի հետ ես խաղում, որը մերը ռազմավարական դաշնակիցն է և ամենանեղ պահին հենց նրա աջակցության կարիքն ենք մենք ունենում և ստանում: Կարծում եմ, որ նման հայտարարությունը լիքը վատ հետևանքներ կարող է բերել առնվազն հայ-ռուսական դիվանագիտական մակարդակում, վախենամ՝ ավելի խորքային մակարդակներում ևս: Հետևանքները Հայաստանի համար ընդհանրապես լավ չեն լինելու»,- ընդգծեց ռազմական փորձագետը:

Արթուր Եզիազարյանը խոսեց նաև հնարավոր պատերազմի մասին, որը, ըստ իրեն, ապագայում, պարզապես, անխուսափելի է. «Ես ոչինչ չեմ բացառում, միայն մեկ բան գիտեմ, մենք այսօր շատ վատ իրավիճակում ենք իրականում, մենք պետք է շատ արագ պատերազմի հետևանքները բուժենք, բարձրացնենք բանակի մարտունակությունը թե՛ հոգեբանորեն և թե′ ֆիզիկապես, որովհետև հետագայում անխուսափելի են ռազմական գործողությունները: Ամեն րոպե տարածաշրջանում կարող է բան փոխվել: Մենք չգիտենք, թե վաղը մեզ ինչ քաղաքական զարգացումներ են սպասվելու և շատ հնարավոր է՝ մենք կրկին մնանք թշնամու հետ՝ դեմ առ դեմ, և այդ ժամանակ մեր անվտանգության միակ երաշխիքը լինելու է կազմակերպված Հայկական բանակը»,- եզրափակեց ռազմական փորձագետը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ)
Ամենադիտված