Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կառուցվող միջազգային օդանավակայանը աշնանը շահագործման կհանձնվի
ԱդրբեջանԲաքուն սկսել է միջազգային օդանավակայանի կառուցումը Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլի շրջանում և ակնկալում է այն շահագործել աշնանը: Այս մասին ուրբաթ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է Ֆիզուլիի օդանավակայանին, աշխատանքներն արդեն սկսվել են: Մենք անհապաղ սկսեցինք լուծել ականազերծման հետ կապված խնդիրները, քանի որ նախևառաջ անհրաժեշտ էր մաքրել այդ տարածքը։ Այդ գործընթացն արդեն ավարտվում է: Բնականաբար, այս տարի այն շահագործման կհանձնվի: Մենք ուզում ենք, որ այն աշնան սկզբին պատրաստ լինի: Եվ եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա այս տարվա աշնան սկզբին օդանավակայանն արդեն շահագործման կհանձնվի», - ասել է Ալիևը։