ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ․ Անկարայում 13 օրով արգելվել են ցույցերն ու ԱԹՍ-ների թռիչքները Գիտնականները պարզել են, թե ինչու են տարեց մարդիկ ավելի դանդաղ քայլում Բարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին. Փարիզում արժևորել են ֆրանսիացի դիվանագետի ավանդը Գիտնականները հայտնաբերել են բջիջների ծերացման նոր պատճառ Բիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը հաղթեց Էստոնիային՝ դուրս գալով երկրորդ ենթախումբ Թրամփը պահանջում է կտրուկ ավելացնել հրթիռների արտադրությունը Գտնվել է կաթվածից տարիներ անց շարժունակությունը բարելավելու միջոց Երկրորդ սերնդի Mazda CX-5 քրոսովերի 10 թերություններ են հայտնաբերվել «Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Շոյգուն մեկնել է Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով հանդիպմանը Բախումից հետո մեքենան հարվածել է էլեկտրասյանն ու հայտնվել խոտածածկույթին. կան տուժածներ. Shamshyan.com Փողոց դուրս չենք գալու, մինչև հաշվարկ չունենանք․ վտանգավոր վիճակ է, հնարավոր են բախումներ (տեսանյութ) 

ՀՀ ԱԳ փոխնախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Քաղաքական

Իրաքի Հանրապետությունում այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են հայ և քուրդ ժողովուրդների պատմական ամուր կապերն ու փոխադարձ համակրանքը: Մասուդ Բարզանին բարձր է գնահատել Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքի ներդրումը ինքնավարության քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում: ԱԳ նախարարի տեղակալ Ապիտոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու բազմաոլորտ համագործակցությունը Իրաքյան Քուրդիստանի հետ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Իրաքյան Քուրդիստանի  նախագահը՝ շնորհավորելով էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացման կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ ՀՀ դիվանագիտական առաքելությունը մեծապես կնպաստի քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացմանը: Երկուստեք ընդգծվել է նաև տնտեսական և առևտրային կապերի խորացման կարևորությունը՝ մասնավորապես զբոսաշրջության և էներգետիկայի, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի ոլորտներում:

Փետրվարի 25-ին  Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանորեն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև համագործակցության արդեն իսկ ձևավորված դինամիկ օրակարգին՝ առանձնահատուկ ընդգծելով տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության առավել խթանման կարևորությունը: Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ՝ առանձնացվել են զբոսաշրջության, էներգետիկայի, կրթության ու գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Երկուստեք կարևորվել է Երևան-Էրբիլ կանոնավոր չվերթների շուտափույթ վերսկսումը, ինչը մեծապես կնպաստի երկու ժողովուրդների միջև միջմշակութային փոխանակմանը և գործարար կապերի ամրապնդմանը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ գործարար համաժողովների անցկացման վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը այցի շրջանակներում հանդիպել է նաև Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբատ Թալաբանիի հետ: Ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային մի շարք հարցերի՝ քննարկվել են նաև նորարար կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի փոխխոսնակ Հեմին Հաուրամիին: Հանդիպմանը ներկա էին ԻՔ խորհրդարանի ազգային և կրոնական փոքրամասնությունների և տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ: Կողմերը քննարկել են միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի լայն շրջանակ՝ այդ թվում հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի ձևաչափում։ Հանդիպմանը մասնակցում էր նաև այցով Էրբիլում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ․ Անկարայում 13 օրով արգելվել են ցույցերն ու ԱԹՍ-ների թռիչքներըԳիտնականները պարզել են, թե ինչու են տարեց մարդիկ ավելի դանդաղ քայլումԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքինԲարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին. Փարիզում արժևորել են ֆրանսիացի դիվանագետի ավանդըԳիտնականները հայտնաբերել են բջիջների ծերացման նոր պատճառԲիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը հաղթեց Էստոնիային՝ դուրս գալով երկրորդ ենթախումբԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներԹրամփը պահանջում է կտրուկ ավելացնել հրթիռների արտադրությունըԳտնվել է կաթվածից տարիներ անց շարժունակությունը բարելավելու միջոցԵրկրորդ սերնդի Mazda CX-5 քրոսովերի 10 թերություններ են հայտնաբերվելԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր«Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴԲաքուն դժգոհ է ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշումիցՇոյգուն մեկնել է Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով հանդիպմանըՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել համաշխարհային տեղահանվածների թվի աճի կապակցությամբՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել պահպանել Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողությունըՏիեզերքը վերածվում է նոր աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԲախումից հետո մեքենան հարվածել է էլեկտրասյանն ու հայտնվել խոտածածկույթին. կան տուժածներ. Shamshyan.com«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըԳրենլանդիան հայտնվել է համաշխարհային տերությունների ուշադրության կենտրոնումՓողոց դուրս չենք գալու, մինչև հաշվարկ չունենանք․ վտանգավոր վիճակ է, հնարավոր են բախումներ (տեսանյութ)Իսրայելցիների 90%-ը սա Իրանի հաղթանակն է համարում. իրանագետԳերմանիան կոչ է անում բարեփոխել Եվրոպական միության որոշումների ընդունման մեխանիզմըՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվի բանտում գտնվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է․ Տիգրան ԱբրահամյանԸնդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ) Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա․ Shamshyan.comՀայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ մուծումներ չկատարելու պատճառով. Զախարովա Եվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիՀայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել (տեսանյութ)Չինաստանը սահմանափակումներ է կիրառել ամերիկյան տասը ընկերությունների նկատմամբԳետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը.Ըստ Կոշտայի՝ ՌԴ-ն պատրաստ չէ երկխոսությանՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըԱնվճար կրթություն Սերբիայում. դիմելու համար հաշված օրեր են մնացելԵՄ-ն նոր աջակցություն է տրամադրում ՄոլդովայինX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներՀայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից. ԶախարովաԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնումԳերմանիայի համար ամերիկյան F-35-ների գնումը գնահատվել է որպես հարված եվրոպական ավիացիոն ծրագրերինԻսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին«Դասական հայրենասիրության շուրջ այլևս չկա մեծամասնություն». Արմեն Աշոտյանի հետընտրական վերլուծությունը՝ բանտից Դատախազությունը նոր կադրերի կարիք ունի. մեկնարկում է թեկնածուների հավաքագրումը Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի բյուջեում ռազմական ծախսերի ավելացման մասին օրենքըԿինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանիՍթարմերի գլխավոր մրցակիցը հայտարարել է կուսակցության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվելու մասինՅՈՒՆԵՍԿՕ-ն խորհրդատուի կարգավիճակ է տվել հայկական ևս մեկ ՀԿ-ի. այն երկրորդն է ՀայաստանիցԶախարովան հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ
Ամենադիտված