ՀՀ նախագահականը հերքում է ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկն առարկություններով վերադարձնելու լուրը
Քաղաքական
ՀՀ նախագահի աշխատակազմը հերքում է տարածված տեղեկությունն այն մասին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը նշեց. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել