Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» «Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց 

Սկանդալային բացահայտումներ՝ առևանգված հայկական ինքնաթիռից. Yerevan.Today

Քաղաքական

Yerevan.Today-ը գրում է.

Երկու շաբաթ առաջ առևանգված՝ հայկական գրանցումով «Boeing 737-300»-ի մասին մեր պաշտոնական լրահոսը դեռևս լռում է, սակայն Yerevan.Today-ի ձեռքի տակ  հայտնվել են  խիստ ուշագրավ տեղեկություններ: Խոսքը՝ փետրվարի 19-ին Էստոնիայից անհետացած հայկական ինքնաթիռի մասին է, որը խիստ անհասկանալի հանգամանքներում հայտնվել է  Իրանի օդանակայանում: Yerevan.Today-ին աղբյուրը հայտնում է, որ օդանավը գողացվել է  լույսերն անջատած վիճակում, ռադարները չեն ֆիքսել պահը, չնայած հետագայում  պարզվել է, որ այդ դրվագը ֆիքսվել է հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) կողմից:

Հաջորդ ուշագրավ դրվագն օդանավի  առևանգման պահին փոփոխած շտրիխ կոդն է: Փաստաթղթերում հանցախումբը մեկ նշումով ջնջել է նիշ կամ գծիկ, որը օդանավի բորտի համարի հետ համադրելիս տրամաբանորեն պետք է ֆիքսվեր որպես արտառոց դեպք, բայց ահա այս փաստը, չգիտես թե ինչպես, չի նկատվել երկու միջազգային տարբեր օդակայաններում:

Դեպքերի հետագա զարգացումը եղել է այսպես․

Փետրվարի 19-ին Էստոնիայում տեխնիկական սպասարկումը ստանալուց հետո  հայկական ինքնաթիռը, որ, ըստ «Fly Armenia Airways»-ի  պլանավորածի՝ նույն օրը պետք է ուղևորվեր Ուկրաինայի Հոստոմել օդանավակայան, հանկարծ խլվում է այն սպասարկող տաջիկ օդաչուների ձեռքից և հայտնվում է օտարազգի մեկ ուրիշ՝ օդաչուական բանդայի ձեռքի տակ:

Սակայն այդ օրը ինքնաթիռը Տալլին քաղաքում լիցքավորվում է նաև, ըստ որում՝ նվազ քանակի վառելիքով, չնայած այն հանգամանքին, որ ըստ փոփոխված պլանի՝ նախատեսում էր երկար թռիչքուղի:

Հաջորդ քայլին, երբ օդանավը առևանգելուց հետո հանցավոր խումբը  գաղտնի փաստաթղթերն է խմբագրում, սկզբում օդանավի գրանցման շտրիխ կոդն է փոխում, ապա   դուրս գալով Էստոնիայի օդային տարածքից՝ փոխում է թռիչքային ուղին՝ ուղևորվելով Վառնա:

Բանդայի գծած սցենարով, թռիչքուղու վերջին կայարանը, ըստ փաստաթղթերի, Շարժան պիտի լիներ, բայց… Դեպքերի հետագա զարգացումն օդանավը տանում է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Ժամանակագրություն

Ըստ փաստական տվյալների՝ փետրվարի 19-ին՝ Տալինի ժամանակով առավոտյան 10-ի սահմաններում (Երեւանի ժամով՝ 12:00-ին), EK-FAA-ն մեկնել է Էստոնիայից և, անցնելով Լատվիայի, Բելառուսի, Ուկրաինայի ու Ռումինիայի օդային տարածքներով, վայրէջք է կատարել բուլղարական Վառնա քաղաք, տեղական ժամանակով՝ 12:35-ին: Ասյտեղ հայկական օդանավը վայրէջք է կատարում ենթադրաբար ինչ որ-բան բեռնելու համար։ Թե ի՞նչ՝ քննությունը կպարզի:

Ըստ բանդայի ձևակերպած նոր թռիչքուղու՝ առևանգված օդանավը Բուլղարիայից  ուղղություն է վերցնում իբրև թե դեպի Շարժա, սակայն Իրանի օդային տարածքում մի քանի պտույտ գործելուց հետո հանցագործները լիցքավորման խնդրով  «Էմերջընսի» տագնապի ազդակներ են  տալիս և իբր  հարկադրված օդանավն իջեցնում են Իրանի օդակայան:

Այստեղ էլ նրանք կալանավորվում են, օդանավը այդպես էլ չի հասնում պլանավորված կամ գուցե զուտ խայծի համար թղթերում  նշված Շարժայի օդակայան:

Հայկական օդանավը՝ Իրանի ռազմական օդակայանում

Մի ուշագրավ փաստ ևս․ Հայաստանի համար լիզինգով ձեռք բերված Ամերիկյան արտադրության «Boeing 737-300» օդանավը (EK-FAA գրանցումով), որը պատկանում է հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերությանը, առևանգումից հետո փետրվարի 22-ից մինչ այս պահը գտնվում է Իրանի ռազմական օդանակայանում։ Իսկ ինչո՞ւ, ռազմական աղբյուրը չի մանրամասնում:

Հայաստանի ՔԱԿ-ում բարձիթողի վիճակ է

Հաջորդ աբսուրդը, որ տեղի է ունեցել Հայաստանի քաղավիայի կոմիտեի (ՔԱԿ) պատճառով, ՔԱԿ –ում  բարձիթողի վիճակն է և ղեկավարի անփույթ անտարբերությունը: Պարզվում է՝   Իրանից անմիջապես փորձում են կապ հաստատել  հայկական Քաղավիացիայի կոմիտեի հետ, սակայն 24-ժամյա ռեժիմով աշխատող ավիաոլորտի սպասարկող պետական կառույցը  լրիվ «ռելաքս» ռեժիմով է աշխատում:

Մի ամբողջ  շաբաթ-կիրակի  ՔԱԿ որևէ հայ պաշտոնյայի հետ Իրանի գործընկերները չեն կարողանում կապի դուրս գալ: Փոխարենը նրանց հետ կապ է հաստատում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության բարձր պաշտոնյան և անմիջապես «Ֆլայ Արմենիայի» հետ համատեղ սկսում են ինտենսիվ եռակողմ գործընթաց՝ առանց ՔԱԿ-ի: Փաստն այն է, որ ոչ աշխատանքային օրերին Հայստանում պետական այս կառույցի  փոխարեն իրավիճակն իր ձեռնքն է վերցնում «Ֆլայ Արմենիա» ընկերությունը և ստիպված Եվրոկոնտրոլի ու ՀՀ ԱԱԾ-ի հետ մտնում է գործընթացների մեջ: Ավելին, երկրների պետական կառույցների, այդ թվում՝ Եվրոկոնտրոլի հետ կոնտակտը հայկական մասնավոր ավիաընկերությունն է ապահովել ՝ պետությանը դրդելով, որ իր պարտականությունները կատարի՝ միջազգային սկանդալից խուսափելու համար:

Իսկ օդանավի առևանգման փորձի հետ կապված մասնավոր հետխուզական  աշխատանքների մասին պոստֆակտում է ՀՀ ՔԱԿ-ն իմացել և թղթատարությունն սկսել է արդեն սկսվող շաբաթվա երեքշաբթի:

Հետագայում է պարզվում, որ ՀՀ ՔԱԿ պետ, երիտասարդ մայրիկ Տաթևիկ Ռևազյանն օդանավի առևանգման օրերին գտնվում է Մալդիվներում՝ հանգստի նպատակով, իսկ նրա փոխարեն իր իսկ նշանակած անձը քաղավիացիայի ողջ համակարգը փաստորեն թուլացած ռեժիմով է աշխատեցնում: Արդյունքը տեսանելի է...:

 

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհըՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՀուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք»Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք»Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. ԺողովուրդԵրբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. գիտնական անդամները՝ ընդդեմ Արթուր Աթաբեկյանի՞. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Մահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՋրի բավարար օգտագործման կարևորությունըԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԳիշերային քնի կարևորությունը մարդու առողջության համարԼիոնել Մեսսին դարձավ Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկունԽուդաթյանն ու Մարթա Կոսը քննարկել են տրանսպորտային և էներգետիկ ծրագրերըՊանամայի ջրանցքը հայտնվել է գերտերությունների տնտեսական մրցակցության կենտրոնումՄիջուկային վերահսկողության հարցը վերադարձել է օրակարգՀորմուզով նավթն ու գազը մատակարարվում են մինչճգնաժամային ծավալներով․ Քրիս ՌայթՀայտնաբերվել է հիվանդությունները ախտանիշների ի հայտ գալուց տարիներ առաջ ճանաչելու նոր միջոցՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ․ Անկարայում 13 օրով արգելվել են ցույցերն ու ԱԹՍ-ների թռիչքներըԳիտնականները պարզել են, թե ինչու են տարեց մարդիկ ավելի դանդաղ քայլումԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքինԲարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին. Փարիզում արժևորել են ֆրանսիացի դիվանագետի ավանդըԳիտնականները հայտնաբերել են բջիջների ծերացման նոր պատճառԲիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը հաղթեց Էստոնիային՝ դուրս գալով երկրորդ ենթախումբԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներԹրամփը պահանջում է կտրուկ ավելացնել հրթիռների արտադրությունըԳտնվել է կաթվածից տարիներ անց շարժունակությունը բարելավելու միջոցԵրկրորդ սերնդի Mazda CX-5 քրոսովերի 10 թերություններ են հայտնաբերվելԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր«Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴԲաքուն դժգոհ է ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշումիցՇոյգուն մեկնել է Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով հանդիպմանըՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել համաշխարհային տեղահանվածների թվի աճի կապակցությամբՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել պահպանել Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողությունըՏիեզերքը վերածվում է նոր աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԲախումից հետո մեքենան հարվածել է էլեկտրասյանն ու հայտնվել խոտածածկույթին. կան տուժածներ. Shamshyan.com«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըԳրենլանդիան հայտնվել է համաշխարհային տերությունների ուշադրության կենտրոնումՓողոց դուրս չենք գալու, մինչև հաշվարկ չունենանք․ վտանգավոր վիճակ է, հնարավոր են բախումներ (տեսանյութ)
Ամենադիտված