Զբոսաշրջուհին խղճացել է ներգաղթյալներին և դարձել խմբակային բռնաբարության զոհ
ԱյլԻռլանդացի զբոսաշրջուհին խմբակային բռնաբարության զոհ է դարձել Կանարյան կղզիներում այն բանից հետո, երբ զրուցել է ներգաղթյալների հետ և խղճացել նրանց:
Daily Mail-ի հաղորդմամբ` դեպքը տեղի է ունեցել Գրան Կանարիա կղզու վրա գտնվող Ագուա լա Պերա զբոսայգում:
Հայտնի է, որ 18-ից 35 տարեկան չորս տղամարդիկ եկել են Կանարյան կղզիներ Հյուսիսային Աֆրիկայից և ստացել Կարմիր խաչի վերահսկողության տակ գտնվող կացարաններ: Սակայն, նրանց շուտով վռնդել են կանոնները խախտելու համար, որից հետո էլ վրան են տեղադրել հենց այգում:
Այդ տարածքում զբոսնող 36-ամյա իռլանդուհին կանգնել է նրանց մոտ և հետաքրքրվել, թե արդյոք կարող է նրանց ինչ-որ բանով օգնել, սակայն վայրկյաններ անց կինը հարձակման է ենթարկվել:
Արդյունքում` չորս կասկածյալներին բերման են ենթարկել: Ենթադրվում է, որ նրանցից յուրաքանչյուրին սպառնում է խմբակային բռնաբարության մեղադրանք: