«Ժողովուրդ». Կառավարությունը դեմ է անկախ պատգամավորների առաջարկին
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարությունը դեմ է, որ անկախ պատգամավորները կարողանան խումբ կազմել։ Նշենք, որ անկախ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանը նախագիծ էին ներկայացրել, որով առաջարկում էին փոփոխություն կատարել ԱԺ սահմանադրական օրենքում եւ սահմանել, որ խմբակցություններից դուրս եկած պատգամավորները կարող են իրար հետ խումբ կազմել։
Եվ, ահա, այս հարցով կառավարության վաղվա նիստում ընդգրկված է նրանց եզրակացությունը, որով ցանկանում են պատգամավորների առաջարկած հոդվածները թողնել անփոփոխ։ Կառավարությունը եզրակացրել է, որ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա, եւ դա պետք է մնա անփոփոխ։ Նրանք կարծում են, թե առանց այդ էլ անկախ պատգամավորներն ունեն բոլոր իրավունքները»: