Պերմում դեռահասը դաժանաբար սպանել է մորը, հորը և կրտսեր քրոջը
Համաշխարհային Մամուլ
Պերմի երկրամասում 16-ամյա մի դեռահաս կացնահարելով՝ դաժանաբար սպանել է ընտանիքի անդամներին՝ մորը, հորը և կրտսեր քրոջը։ Հանցագործությունը ցնցեց բոլորին։ Տեղացիների խոսքով՝ տղան գերազանց էր սովորում, երաժշտությամբ էր զբաղվում՝ կիփառահար էր, և երբեք ագրեսիվ վարք չի ցուցաբերել: Դեռահասը ձերբակալվել է։ Ողբերգության հանգամանքները ճշտվում են։ Եթե տղայի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է տասը տարվա ազատազրկում։ Սա ՌԴ֊ում անչափահասների համար օրենքով նախատեսված առավելագույն ժամկետն է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն