«Իրավունք»․ Փաշինյանը Հայկ Սարգսյանին սաստել է «լևի» գնալու համար
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շրջանում ասեկոսեներ են շրջանառվում, որ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Շիշ բռնող» մականվամբ, շատ է սիրում գիշերային կյանք վարել ու զվարճանալ:
Դեռ ամիսներ առաջ՝ պատերազմի ամենաթեժ պահին, համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որում հստակ երեւում է, թե ինչպես է պատգամավորը գիշերային ակումբում կիսամերկ աղջիկների հետ զվարճանում:
Օդում կախված լուրերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի ականջին հասել են պատգամավորի սեռաքաղց գործողությունները, ինչից հետո Նիկոլը սաստել է պատգամավորին, որպեսզի վերջինս հնարավորինս քիչ զվարճանքներին տրվի, քանի որ խայտառակում է իմքայլականների անունն ու պատիվը»: