Կիևում ակցիայի մասնակից կանայք պահանջել են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան
Համաշխարհային ՄամուլԿիևում կանայք ակցիա են կազմակերպել՝ ուկրաինական իշխանություններից պահանջելով վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, որը նախատեսում է կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեմ պայքար, հաղորդում է hromadske հեռուստաալիքը:
«Կիևում տեղի է ունեցել կանանց երթ, որի մասնակիցները, մասնավորապես, պահանջում են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան՝ փաստաթուղթ, որի հիմնական նպատակն է կանխել կանանց նկատմամբ բռնությունը», - նշում է հեռուստաալիքը:
Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան ընդունվել է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների կողմից՝ 2011 թվականի մայիսի 11-ին, և դարձել է առաջին եվրոպական համաձայնագիրը, որի նպատակն է պայքարել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ: Ուկրաինան ստորագրել էայն դեռևս 2011 թվականին, բայց փաստաթուղթը չի վավերացվել:
Կոնվենցիան հաճախ անվանում են վիճահարույց փաստաթուղթ մասամբ այն պատճառով, որ փաստաթղթում «գենդեր» բառի վերաբերյալ անորոշություն կա: