Իրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը Պուտինը Հարավային Օսիայի ղեկավարին իր խորհրդական է նշանակել Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Հայ-իրանական սահմանի արդիականացում և ճանապարհային տուրքեր. ի՞նչ են քննարկել Երևանում Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում Զանգվածային ձերբակալություններ՝ Թուրքիայում. Ծեծկռտուք՝ ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև (տեսանյութ) Տոկաևը Բրյուսելում հանդիպել է Կոշտայի հետ ՍԴ-ն անցնում է ընտրությունների արդյունքների քննությանը․ «Շանգրի Լա»-ի լիցենզիան չեղարկվել է (տեսանյութ) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունը կդառնա Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկով լի 10 վագոն Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին էժանացել են Ավստրալիայի բնակիչն «ամենաբարձր բղավոցի» համար հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում 

Ադրբեջանն ու Թուրքիան մեծ հաճույքով կփորձեն պահել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի չգա մեկը, ով կկանգնեցնի այս բարդակը․ Նորատ Տեր-Գրիգորյանց

Քաղաքական

1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը մտահոգ է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակով։ Օրերս նա հայտարարությամբ հանդես եկավ՝ իր աջակցությունը հայտնելով ՀՀԶ ՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։

«Խնդիրն այն է, որ զինված ուժերը թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, ընդհանրապես նախատեսված չեն, որ կատարեն քաղաքական փոփոխություններ: Նրանք սովոր չեն հեղաշրջումներ անելու։ Բայց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը եկավ այն եզրահանգման, որ ՀՀ վարչապետի կողմից հետագա ղեկավարումը, հատկապես՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, կբերի պետության կործանմանը, վախճանին: Իսկ արդյունքում՝ հայերը կցրվեն ողջ աշխարհով մեկ, ինչպես ասորիները, և ամբողջ տարածքը կանցնի թուրքերի ձեռքը: Գլխավոր շտաբն այս մասին մտածելով է արել այդպիսի հայտարարություն, որպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին»,– ասել է նա։ Այս մասին գրում է 168-ը։

Նորատ Տեր-Գրիգորյանցը գտնում է, որ պետք է դադարեցնել երկրի համար արատավոր այս շրջանը, չի կարելի շարունակել այսպես՝ հնարավորություն տալով Հայաստանի հակառակորդներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային, նոր տարածքներ գրավել։

Գեներալ-լեյտենանտի կարծիքով՝ արդար չէ, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է մեղադրել Օնիկ Գասպարյանին վերջինիս հայտարարությունից հետո, քանի որ ժողովրդավարություն է, յուրաքանչյուրն իր կարծիքը, զգացմունքներն արտահայտելու իրավունք ունի։ Նրա տպավորությամբ՝ Օնիկ Գասպարյանը չի ձգտում հեղաշրջման, նա պարզապես ասել է այն, ինչ ասել է, ուստի, եթե Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, պետք է կուլ տա դա և ի գիտություն ընդունի, որ ՀՀ ԶՈՒ ուղեղն անհանգստացած է երկրի անվտանգությամբ և ներկայիս կառավարմամբ, դրան պետք է ուշադրություն դարձնել։

«Իսկ նա, փոխարենն ինքնաքննադատությամբ մոտենա իրավիճակին, սկսում է՝ «այ դու սրիկա, հեռացիր» և այլն, դա արդար չէ, չէ՞ որ ինքը՝ Փաշինյանը, ժամանակին հանդես էր գալիս Սերժ Սարգսյանի, բոլորի դեմ, բոլորին քննադատում էր, նրան չնստեցրին, չհեռացրին, չէ՞, ավելին, նրան ընտրեցին։ Կա ժողովուրդ, որը ասում է․ «Նիկոլ, հեռացիր», հիմա նա այդ մարդկանց պետք է վռնդի՞, նա սխալ է գործում»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Նրա խոսքով, Խորհրդարանի ձայնն այսօր երկրում բացարձակ լսելի չէ և ընդհանուր առմամբ ՀՀ կառավարման մոդելի փոփոխությունը սխալ էր, ուստի այն պետք է փոխվի, և ձևավորվի կոալիցիոն կառավարություն։

Գեներալ Տեր-Գրիգորյանցի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման ընթացքում իր քաղաքականությամբ գրեթե հրաժարվեց Ղարաբաղյան հարցից, նա իր գործողություններով սկսեց հանդես գալ մինչև անգամ Ռուսաստանի հետ դաշնակցության դեմ, չէր սահմանափակում այն մարդկանց, ովքեր Ռուսաստանի դեմ էին գործում, իսկ թշնամիներն առիթից օգտվեցին, որի հետևանքով տեղի ունեցավ պատերազմ, Թուրքիան միջամտեց, և Ռուսաստանը նոր բազա ստեղծեց։

«Ալիևը շատ խորամանկ անձնավորություն է, ով տարբեր եղանակներով հրաժարվել է բանակցային գործընթացից և ստեղծել պատերազմական իրավիճակ, իսկ Նիկոլ Փաշինյանը և նրա ադմինիստրացիան նպաստեցին դրան։ Իսկ ՌԴ-ն ստեղծելով այս տարածաշրջանում երկրորդ բազան՝ կանգնեցրեց պատերազմը։ Ռուսաստանը ցույց տվեց, թե Գյուլիստանի պայմանագրով դա ում տարածքն է»,- ասաց գեներալը՝ հավելելով, որ Ռուսաստանին պետք է արժանին մատուցել իր ներդրումների համար։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը պետք է մնա՞, թե՞ հեռանա, Տեր-Գրիգորյանցը պատասխանեց, որ դա պետք է լինի հայ ժողովրդի որոշումը։ Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն է ընտրում այնպիսի ղեկավարների, որոնք երկիրը ու ժողովրդին բերում են նմանատիպ իրավիճակի, ժողովուրդն է որոշում։

«Ժողովրդի մի մասը դուրս է եկել, ասում է՝ «Նիկոլ, հեռացիր, Նիկոլ, դավաճան»։ Եթե նա դավաճան է, ապա պետք է ձերբակալել և որպես դավաճան դատել, չէ՞, ճի՞շտ եմ, բայց, չգիտես ինչու, Դատախազությունը ոչինչ չի անում, սկսեցին դատել նախկին նախագահներին՝ Քոչարյանին, բայց, չգիտես ինչու, ոչ ոք նրան չի դատում դավաճանության համար, դատախազությունը, դատավորներն իր ընկերնե՞րն են, ի՞նչ է։ Դա արդար չէ, եթե ժողովուրդը գոռում է՝ «դու դավաճան ես», ապա՝ դատախազությո՛ւն, զբաղվե՛ք, չէ՞ որ այնտեղ մեկ մարդ չէ, որ նման բան է գոռում, հսկայաթիվ մարդիկ են գոռում»,- ասաց գեներալը՝ հավելելով, որ պետք է Դատախազությունը պարզի այդ ամենը։

Իսկ եթե չի անում, ապա, նրա որակմամբ, ազնիվ ու արդար չէ։ Իսկ կհեռանա՞ Փաշինյանը, թե՞ ոչ, Նորատ Տեր-Գրիգորյանցի որակմամբ, նրա խղճին է և ժողովրդի որոշելու հարցն է։

Խոսելով Հայաստանի տարածքի անվտանգության և Ալիևի սպառնալիքների մասին, որ կպարտադրեն Զանգեզուրի միջանցքը Հայաստանին, գեներալ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ նախ՝ սահմանների հարցում լուրջ աշխատանք պետք է տանել ոչ թե՝ փոխվարչապետների մակարդակով, այլ՝ ԱԳՆ-ի և երկրի ղեկավարի, իսկ ԱԳՆ-ի ձայնը չի լսվում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության գործնական փուլինԵրևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշըԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը Պուտինը Հարավային Օսիայի ղեկավարին իր խորհրդական է նշանակել Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Իրանը նոր գնորդներ է փնտրում նավթի արտահանման համարՀայ-իրանական սահմանի արդիականացում և ճանապարհային տուրքեր. ի՞նչ են քննարկել ԵրևանումՀայկ Հարությունյանը Ղրղզստանի ՆԳ նախարարի կողմից պարգևատրվել է շքանշանովՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում Շուրջ 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ․ 3 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազինՌուսաստանում մեկնաբանել են Զելենսկու հայտարարությունները Բելառուսի հասցեինՌուսաստանը կոշտ է արձագանքել իր սառեցված ակտիվների հնարավոր օգտագործման ծրագրերիԿլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ)ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը մեկ ամսում ավելացել է 254-ովԶանգվածային ձերբակալություններ՝ Թուրքիայում. Ծեծկռտուք՝ ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև (տեսանյութ)Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ)Տոկաևը Բրյուսելում հանդիպել է Կոշտայի հետ Հայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովումԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ)Հարևան երկրի նախագահը հրաժարական է տվել և դարձել Պուտինի խորհրդականՊատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը շուտով կդրվի քվեարկությանԳիտնականները բացահայտել են «հայրական կատակների» անսպասելի օգտակար ազդեցությունըՍԴ-ն անցնում է ընտրությունների արդյունքների քննությանը․ «Շանգրի Լա»-ի լիցենզիան չեղարկվել է (տեսանյութ)Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանումՀայաստանը և Թուրքիան քննարկել են տրանսպորտային կապի վերականգնմանն ուղղված աշխատանքներըՊուտինը կասկածի տակ է դրել Զելենսկու բանակցային առաջարկի անկեղծությունըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունը կդառնա Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկով լի 10 վագոնԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին էժանացել են Թրամփին նկատել են Սպիտակ տան ինտերիերը սեփական ձեռքով զարդարելիսԹրամփը խոսել է Իրանի դեմ ծովային շրջափակման հնարավոր վերականգնման մասինԱվստրալիայի բնակիչն «ամենաբարձր բղավոցի» համար հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում«Ծառայե՛ք սրտանց»․ Տ․ Նորայր և Տ․ Հրայր աբեղաների ձեռնադրությունն ու օծումը ԱնթիլիասումՖրանսիան, ամենայն հավանականությամբ, կհաղթի մեզ և կնվաճի տիտղոսը. Հալանդ Լավրով. Ռուսերենի արգելքի վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշումը չի փոխվի Գուտերեշի օրոքԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը Հիտլերը փորձում էր մեղադրել ԽՍՀՄ-ին ագրեսիայի մեջ․ ՊուտինԱշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ ՇարմազանովՀՀ կառավարությունը հրաժարվում է անցյալից, իսկ Ադրբեջանը հնարում է նոր անցյալ․ Նարեկ ԿարապետյանՔասախ գետում հայտնաբերվել է անհետ կորած տղամարդու դին Արաբական երկրները չպետք է միավորվեն Իրանի դեմ, ասել է ԼավրովըՔԿ-ն հայտնել է, թե ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու մեքենաներըԾեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվելՀայաստանի կրթական համակարգը կստանա ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրությունԵվրոպական հանձնաժողովի նախագահը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել ՀայաստանAdnkronos. Մելոնիի վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետոՓաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Ղալիբաֆ. Իրանը և Օմանը ստեղծում են Հորմուզի նեղուցի շուրջ երկխոսության կոմիտեՕդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով
Ամենադիտված