Ավստրալիայի առողջապահության նախարարը հոսպիտալացվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո
Համաշխարհային ՄամուլԱվստրալիայի առողջապահության նախարար Գրեգ Հանտը հոսպիտալացվել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց երկու օր անց, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով նախարարի աշխատասենյակի աղբյուրին:
Հայտարարության համաձայն՝ Հանտը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով, սակայն նրա առողջական վիճակը կապված չէ պատվաստումների հետ: «Ակնկալվում է, որ նախարարը լիովին կապաքինվի։ Ենթադրվում է, որ նրա վիճակը կապված չէ պատվաստանյութի հետ», - կանցլերի հայտարարությունը մեջբերում է հեռուստաալիքը: Հեռուստաալիքի վերջին տվյալների համաձայն՝ Ավստրալիայում համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 28 873 դեպք, մահացել է 909 մարդ, վերականգնվել է 28 029-ը: