Դորտմունդի «Բորուսիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ
Սպորտ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց իսպանական «Սևիլիայի» հետ և անցավ քառորդ եզրափակիչ:
Երեքշաբթի օրը Դորտմունդում կայացած հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Տանտերերը երկու գոլով առաջ անցան Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ։ Դուբլը հեղինակեց Յուսեֆ Էն-Նեսիրին: Այնուամենայնիվ, «Սևիլիային» չհաջողվեց խփել երրորդ գնդակը։
«Սևիլիայի» խաղադաշտում կայացած առաջին խաղում «Բորուսիան» հաղթեց 3: 2 հաշվով: Այս մրցաշրջանում դորտմունդյան թիմը դարձավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին մասնակիցը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել