Եթե արագ ինչ-որ մի բան անես, դա բերելու է հակադարձ ուժի կիրառման, դա նշանակում է, որ դու սխալվել ես. Մելքումյան
Քաղաքական
Այն, որ ԱԺ երկու մուտքերը փակ են, դա շատ կարեւոր է, սա ունի շատ մեծ քաղաքական եւ բարոյական նշանակություն: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, ԱԺ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Միտքն այն է, որ ժողովուրդը ԱԺ քաղաքական մեծամասնության պատգամավորներին ստիպում է, որ դուք պետք է այս ճգնաժամային իրավիճակում քննարկեք մեկ հարց՝ ճգնաժամից դուրս գալու հարցը. Դա ռազմական դրության վերացման եւ հրաժարականի պահանջն է»,-ասաց նա՝ նկատելով. «Ձեզ է թվում, որ իշխող ուժի պատգամավորները չեն ազդվում, լավ էլ ազդվում են, մենք ենք շփվում եւ գիտենք»:
Դիտարկմանը, որ օրերը, ամիսներն անցնում են եւ իշխանափոխություն տեղի չի ունենում, Մելքումյանն արձագանքեց. «Այո, դուք իրավացի եք, ժամանակը վաղուց է անցել, ժամանակը եղել է 4 ամիս առաջ, 3 ամիս առաջ, երեկ: Մենք ժամանակ չունենք: Պետական կառավարման համակարգի աշխատանքը կազմալուծված է: Հանրությունը պետք է ճնշումը ուժեղացնի, նաեւ մարզերում, ցանցային ձեւով կշարունակվի ճնշման գործընթացը:
Կարող է 200-300 հազար մարդով չկարողանաս իշխանափոխություն անել, եւ կարող ես 30-40 հազարով կարողանաս, որովհետեւ իրավիճակը, պայմանները տարբեր են: Մի փոքր էլ համբերեք, արդյունքն էլ կլինի, արտահերթ ընտրություններն էլ կլինեն, մենք լավ երկիր էլ կունենանք»:
Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմության կողմից կոնկրետ քայլեր չեն արվում, Մելքումյանը նշեց, որ պետք է մի փոքր համբերել և արտահերթ ընտրություններ կլինեն. «Առաջին հայացքից թվում է, որ պետք է արագ ինչ-որ մի բան անես, բայց դա բերելու է հակադարձ ուժի կիրառման, դա նշանակում է, որ դու սխալվել ես: Պետք է հասունանա, պտուղն ընկնի:
Բանակը մենակ Օնիկ Գասպարյանը չէ, ամբողջ շտաբը, կորպուսների հրամանատարներն ու հարյուրավոր հրամկազմը: Իր ուղերձի սկզբում նա հաստատեց, որ տեղի է ունեցել հակասահմանադրական գործընթաց և դիմել է վարչական դատարան: Հիշեցնեմ, որ առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն էլ է դիմել և նույնիսկ ազատման հրամանագրի պայմաններում, շարունակում է իր գործունեությունը:
Այսօր երկրում ռեալ իշխանություն չկա, որովհետև եթե նման հզորագույն կառույցը չեն ենթարկվել, նշանակում է փոփոխություն է պետք, իսկ անիշխանության վիճակում շարունակելը հղի է մեր պետականության կորստի իրական վտանգներով»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել