Տավուշում 44–ամյա վարորդը 20 տոննա լոլիկով բարձված բեռնատարով կողաշրջվել է
Արտակարգ Պատահար
Մարտի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 114:15-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 44-ամյա Արտակ Մարգարյանը իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Ծաղկավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Մարգարյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:
Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա լոլիկով:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել