Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված այգուց գողացել են 11 հատ նստարան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 5-ին Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանի կողմից Էրեբունու ոստիկանություն դիմած ահազանգի փաստով:
Մարտի 1-ին էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները շրջայցի ժամանակ պարզել են, որ Ազատամարտիկների փողոցին հատող՝ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված այգում տեղադրված նստարաններից մի քանիսը գողացել են: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ տականքը կամ տականքները հերոսների այգուց գողացել են 11 հատ նստարան:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել