Հայտնի պոռնոկայքը կարող է դառնալ «Ինտերի» նոր հովանավորը
Սպորտ
Հայտնի պոռնոկայքը մտադիր է դառնալ իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբի նոր հովանավորը, հայտնում է The Sun-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին միլանյան ակումբը խզելու է պայմանագիրը Pirelli-ի հետ, որը 1995 թվականից ակումբի հովանավորն էր: Աղբյուրը մանրամասնում է, որ վերը նշված կայքը պատրաստ է իտալական ակումբին տարեկան 23 միլիոն եվրո վճարել «Ինտերի» գովազդի համար: Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը դեռ որոշում չի կայացրել նոր մրցաշրջանի հովանավորի հարցում՝ հույս ունենալով տարեկան ավելի քան 30 միլիոն ստանալ նոր պայմանագրով: Այս մրցաշրջանում «Ինտերը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում գրավում է առաջին տեղը՝ վերջին մրցակցից վեց միավորով առաջ անցնելով:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել