Հուլիսի 1-ից՝ ֆինանսական նոր «ՍՏՈՊ». գործիքը կա, պատասխանատվության հարցը՝ բաց. Արփինե Հովհաննիսյան Հայ գերիները Բաքվում չեն ընդունել մեղքը. «պաշտպանը» հակասել է պաշտպանյալին Փեզեշքիան․ Իրանը չի վստահում ԱՄՆ-ին, բայց հավատարիմ կմնա հուշագրին Ավտովթար Երևանում․ բախվել են երկու «Toyota» և «Lada», կան տուժածներ Թրամփ․ Իրան միջուկային տեսուչներ ուղարկելու հարցում շտապելու կարիք չկա Իրական խաղաղություն հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա․ մնացածը փուչիկներ են․ Մանե Թանդիլյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից․ Shamshyan.com Կլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ) Ընտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն է Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Քաղաքաշինության տեսչական մարմնում ամփոփվել են 5 ամիսների աշխատանքների արդյունքները 

Դրական եմ վերաբերվում «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությանը, քանի որ հայրենիքի փրկության պայքար է. Էդուարդ Շարմազանով

Քաղաքական

Բոլոր այն քաղաքական ուժերն ու քաղաքացիական նախաձեռնությունները, որոնց նպատակը ազգային Հայաստանի կառուցումը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը և այս կապիտուլյանտի հեռացումն է՝ դրական եմ վերաբերվում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությանը և երեկ տեղի ունեցած հանդիպում-քննարկմանը:

«Արտակ Թովմասյանի նախաձեռնությանը դրական եմ վերաբերվում, իրեն էլ շատ լավ ճանաչում եմ, «Երրորդ ուժ» քաղաքացիական շարժման մեջ ներգրավված մարդկանց ևս: Ես դրական եմ վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հեռացմանը միտված ցանկացած քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնության գործողություններին: Սա այն խնդիրն է, որտեղ չկա կուսակցական պայքար, սա, իսկապես, ազգային պայքար է և բոլոր նրանք, ովքեր մտահոգ են Հայաստանում ազգային պետության կառուցմամբ, պետք է միավորվեն, և յուրաքանչյուրը պետք է իր լուման ներդնի»,- նկատեց ՀՀԿ խոսնակը:

Ազգային պետության ստեղծում, ազգային-ավանդական արժեքների վերականգնում, Արցախյան խնդրում հայանպաստ լուծման տեսլական, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդում. սրանք այն կարևոր կետերն են, որոնք, ըստ Շարմազանովի, ընկած են ցանկացած գաղափարի հիմքում:

«Բաղրամյան պողոտայում կան տարբեր մարդիկ և քաղաքական նախաձեռնություններ, 17 կուսակցությունները, «Երրորդ ուժ»-ը, նաև սովորական քաղաքացիներ: Այդ մարդիկ էլ մեզ հետ միասին գիշերում են Բաղրամյան պողոտայում, որտեղ տեսել եմ նաև Արտակ Թովմասյանին, Արշակ Զաքարյանին: Այսինքն՝ սա ոչ թե կուսակցական խնդիր, այլ ազգային պայքար է: Եթե մենք սա վերածենք կուսակցական խնդրի՝ մեր տեսակը պարտվելու է: Բոլոր նրանք, ովքեր փորձեն «վերմակը իրենց վրա քաշել», այլ ոչ թե ընդհանուրի, կապիտուլյանտին պարտվելու են: Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ սա ոչ թե քաղաքական, այլ հայրենիքի պայքար է: Բացի սորոսագրանտակերներից և ահաբեկիչներից՝ ով էլ նպաստի այս կապիտուլյանտ իշխանության հեռացմանը, իմ բնական դաշնակիցն է»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը:

Հարցին, թե Շարմազանովն ինչ է կարծում՝ Արտակ Թովմասյանին և իր թիմին կհաջողվի 44 օրվա ընթացքում հասնել իշխանության հրաժարականին, նա պատասխանեց, որ ամեն ինչ կախված է, նախ աշխարհաքաղաքական, ապա՝ Հայաստանի ներքաղաքական գործընթացներից:

«Մեր ժողովուրդը պետք է պասիվ չլինի, հասկանում եմ՝ մեկը ինձ չի սիրում, մյուսը՝ «Երրորդ ուժ»-ին, բայց սա սիրել-չսիրելու պայքար չէ, այլ՝ հայրենիքը սիրելու: Մեզ անհրաժեշտ է հասարակության միասնություն, որովհետև կապիտուլյանտը սպանել է մեր 30 տարվա երազանքը, մեր պետության գոյության իմաստը»,-եզրափակեց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 11-ին, «Դվին» հյուրանոցի մեծ սրահում տեղի ունեցավ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների մասնակցությամբ առաջին հանդիպում-քննարկումը: Նախաձեռնող խմբի անդամներն էին հասարական-քաղաքական գործիչ, «ԹՈՎՄԱՍՅԱՆ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» հիմնադիր Արամ ՍԱՐԳՍՅԱՆԸ, «ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱ» ՀԿ ղեկավար Արշակ ԶԱՔԱՐՅԱՆԸ, «ՎԵՐԱԴԱՐՁ» հիմնադրամի նախագահ Արագած ԱԽՈՅԱՆԸ, ԵՊՀ սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան ԱՅՎԱԶՅԱՆԸ:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանանց լիարժեք մասնակցությունն անվտանգության և խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է. ՄԻՊՕմանը և Իրանը կքննարկեն Հորմուզի նեղուցի կառավարման մեխանիզմըԹրամփը հայտարարել է, որ իրանական ակտիվները կօգտագործվեն ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանք և դեղորայք գնելու համարՀուլիսի 1-ից՝ ֆինանսական նոր «ՍՏՈՊ». գործիքը կա, պատասխանատվության հարցը՝ բաց. Արփինե ՀովհաննիսյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույցՎեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռըBloomberg. Սիրիայի նախագահը կարող է այցելել Անկարա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակՀայ գերիները Բաքվում չեն ընդունել մեղքը. «պաշտպանը» հակասել է պաշտպանյալինՀունգարիայի քաղաքական կուրսում փոփոխություններ են նկատվումBloomberg. Մելոնին քննարկում է ապրիլին Իտալիայում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու հարցըԻրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնելՓեզեշքիան․ Իրանը չի վստահում ԱՄՆ-ին, բայց հավատարիմ կմնա հուշագրինԱՄՆ-ը չի շարունակի Հորմուզի նեղուցի շրջափակումը, հայտարարել է ԹրամփըԱվտովթար Երևանում․ բախվել են երկու «Toyota» և «Lada», կան տուժածներՊուտինը մեկնաբանել է Հյուսիսարևելյան ռազմական շրջանի (ՀՌՇ) գոտում ստեղծված իրավիճակըԱՄՆ-ն նոր հարձակում է նախատեսում Իրանի դեմ. Թրիփփի ճակատագիրը՝ անորոշ (տեսանյութ)Թրամփ․ Իրան միջուկային տեսուչներ ուղարկելու հարցում շտապելու կարիք չկաՌԴ ՊՆ նախարարությունում կարևորել են արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների ներդրումը զինված ուժերումՆեթանյահուն կոչ է արել Իսրայելին անկախություն ապահովել զենքի ոլորտումԻրական խաղաղություն հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա․ մնացածը փուչիկներ են․ Մանե ԹանդիլյանՌուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետԹրամփը հայտարարել է, որ Իրանը մեծ զիջումների է գնում ԱՄՆ-ի հետ բանակցություններումՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից․ Shamshyan.comԿլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ)Ընտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն էՀայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոններըՎանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԳևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներըGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Քաղաքաշինության տեսչական մարմնում ամփոփվել են 5 ամիսների աշխատանքների արդյունքներըՄինչև 2 միլիարդ եվրո՝ Հարավային Կովկասի և Սև ծովի կապակցվածության համար. ի՞նչ է ակնկալում ԵՄ-նՊուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում ՈւկրաինայինՇախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետոԲրյուսելում քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնումըԼիտվայի կառավարությունը հրաժարական է տվելՊատգամավորի երդման նոր տեքստը.Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ. Լավրով (տեսանյութ)Ես զզվում եմ Մարգարիտա Սիմոնյանից կամ Սոլովյովից, բայց նրանց սպառնալիքներում իրականություն կա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Նռնականետերից մինչև հակատանկային ականներ. ի՞նչ է բնակչությունը կամավոր հանձնել ոստիկանությանըՌուսական ցորենի նոր խմբաքանակ՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով. 10 վագոն է ուղարկվել Հայաստան​Մ-19 Եվրոյի որակավորման փուլ. հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկըԹուրքիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում․ կան զոհեր «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը հակահայ համաժողով է կամակերպում. Մ. ՂահրամանյանՍուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության գործնական փուլինԵրևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշըԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը Պուտինը Հարավային Օսիայի ղեկավարին իր խորհրդական է նշանակել Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել
Ամենադիտված