Երգիչ Ջանի Մորանդին հոսպիտալացվել է
Ժամանց
Իտալացի հայտնի էստրադային երգիչ Ջանի Մորանդին շտապ հոսպիտալացվել է ձեռքի և ոտքերի ուժեղ այրվածքներով, որոնք ստացել է իր գյուղական տան պարտեզում աշխատելիս:
Դեպքը տեղի է ունեցել նախորդ օրը, երբ նա Բոլոնիայի մոտակայքում գտնվող Սան Լազարո դի Սավենա քաղաքի իր տանն էր: Երգիչը որոշել էր իր այրել ծառերի էտված ճյուղերը և այրել էր ձեռքերն ու ոտքերը։ Մորանդին շտապօգնության մեքենայով շտապ տեղափոխվել էր Բոլոնիայի կենտրոնական հիվանդանոց, սակայն բժիշկների զննումից հետո նրան տեղափոխել են Չեզենա քաղաքի այրվածքների հատուկ կենտրոն: Տեղի բժիշկների խոսքով՝ երաժշտի կյանքին վտանգ չի սպառնում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել