Սորոսածին թափառախումբը երկիրը կործանման եզրին հասցրեց՝ հասարակության մեջ ներարկելով «նախկինների» թեզը. Գևորգ Ստեփանյան
Գևորգ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նախկին, թե՞ ներկա.
Սորոսածին թափառախումբը երկիրը կործանման եզրին հասցրեց՝ հասարակության մեջ ներարկելով «նախկինների» թեզը։
Ցավալիորեն, Հայաստանում ստեղծված ներկա իրավիճակը մղձավանջային է դարձել բոլորիս համար։
Բացառապես պետության զավթմանը միտված հասարակությանը պառակտելու հաջող փորձից հետո գրեթե ոչինչ չմնաց «նախկինների» թողած Հայաստանից։
Նախկինում Հայաստանը չուներ պառակտված հասարակություն, անվտանգության խնդիրներ, թշնամուն հանձնված հայրենիք, հազարավոր զոհեր և վիրավորներ, գերիներ ու անհետ կորածներ, փլուզված տնտեսություն և որ ամենակարևորն է հայը ուներ արժանապատվություն։
Կապիտուլյանտի հեռանալն այլընտրանք չունի, սակայն վերջինիս հեռանալուց հետո ստիպված ենք լինելու Հայաստանը կառուցել նորովի, քանի որ «նախկիններից» այդքան սարսափող հասարակությունն այժմ կանգնած է պետականության կորստի վտանգի, Արցախի ամբողջական կորստի, փլուզված բանակի և կորսված արժանապատվության իրողությունների առջև։
Հ.Գ. Արժանապատիվ հայե՛ր, հարց եմ ուղղում ինձ և բոլորիս, ցանկանում եք արդյո՞ք ապրել թշնամու առջև կռացած Հայաստանում, թե՞ վերադարձնենք «նախկինների» անվտանգ, զարգացող և արժանապատիվ Հայաստանը»։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել