Արմեն Սարգսյանը հանդիպել է Էդմոն Մարուքյանի հետ
Քաղաքական
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում կարևորվել են երկխոսությունը քաղաքական ուժերի միջև և, իբրև իրավիճակի հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել