Օրվա խորհուրդ
Օրվա խորհուրդ«Երբ աղոթես, չլինե՛ս կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում ու հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի տեսանելի դառնան մարդկանց։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։ 6 Այլ երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես։ Երբ աղոթք անեք, մի՛ շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատ խոսքերի շնորհիվ լսելի կլինեն։ 8 Արդ, մի՛ նմանվեք նրանց, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան դուք նրանից մի բան կխնդրեք։» (Մատթ. 6.5-8)